Ֆրանսիայի նորընտիր նախագահն իր վարչակազմում հայազգի գործիչների է տեսնում

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզում ապրող ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը Facebook-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը իր վարչակազմում հայազգի գործիչների է տեսնում:

Ըստ Ավագյանի գրառման՝ Ֆրանսիայի աշխատանքի նախարարի ամենահավանական թեկնածուն հայազգի Աստրիդ Փանոսյանն է, իսկ 59-ամյա հայ գործարար Ժակ Մարիլոսյանն էլ՝ ապագա պատգամավոր:

«Հայազգի Աստրիդ Փանոսյանը՝ Ֆրանսիայի աշխատանքի նախարարի հավանական թեկնածու։ 
 Նա ապահովագրական մեծ ձեռնարկության գլխավոր տնօրենն է։ 
Տիկին Փանոսյանը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հավատարիմ և բանիմաց խորհրդականներից մեկն է եղել վերջինիս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ։
Հաշվի առնելով,որ գործազրկությունը համար առաջին խնդիրն է Մակրոնի համար, նա որպես աշխատանքի նախարար պետք է ընտրի կոմպետենտ և վստահելի մարդու՝ իրեն մոտ կանգնած շրջանակից։

Պատասխանը՝ այսօր երեկոյան,երբ Ելիսեյան պալատը կհայտարարի նորանշանակ վարչապետ Էդուարդ Ֆիլիպի նախարարական ողջ կազմը»,- գրել է հայ հասարակական գործիչը:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Արման Ավագյանը տեղեկացրել է  Ժակ Մարիլոսյանի մասին. «Ժակ Մարիլոսյան,59 տարեկան,գործարար։ Եվս մեկ հայազգի պատգամավորի թեկնածու Էմանուել Մակրոնի կուսակցությունից ՝ առաջադրված Փարիզի հարավային շրջանում»,- գրել է նա: