«Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը». համերգաշար` նվիրված Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին

Լուրեր

03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:

«Առաջին համերգի ընթացքում Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 1798 թ. գրված «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար» ստեղծագործությունը:

Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները՝ Ռիմա Միրզոյան (ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ), Սիփան Թորոսյան (թավջութակ): Համերգի հատուկ հյուրերն են Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և ԵՊԿ ուսանողուհի Մարիա Մաճկալյանը (ջութակ):

Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից:

Առաջին համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգաշարը կշարունակվի նաև 2020 թվականին»,- ասված է հաղորդագրությունում: