2019-ին բանակցությունների ֆորմատն անփոփոխ է մնացել և դա մեր դիվանագիտական հաղթանակն է․ Ալիև

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Interfax.az-ը, տարին ամփոփելու ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կարծում եմ, որ այն կապված է մի քանի պատճառների հետ։ Դա և՛ Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումն է, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունն է»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ բանակցությունների վրա բացասաբար է ազդել նաև Հայաստանի իշխանությունների «հակասական և անպատեհ» հայտարարությունները։

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա աբսուրդ է։ Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այս պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 2019 թվականին բանակցությունների ֆորմատն անփոփոխ է մնացել՝ չնայած Հայաստանի կողմից այն փոխելու բոլոր փորձերին։ Համարում եմ դա մեր դիվանագիտական հաղթանակը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի կարծիքով՝ Հայաստանը, փորձելով փոխել բանակցությունների ձևաչափը, «փորձում է ձգձգել դրանք կամ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա»։ Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և Ադրբեջանի դիրքորոշումը բանակցություններում չի փոխվում և չի կարող փոխվել»։