Հայաստանի վտանգավոր նվերը Ռուսաստանին. գազի՝ «վասալային» պայմանագրի վավերացումից 6 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
Բոլորը

Վեց տարի առաջ այս օրը Հայաստանի խորհրդարանը բողոքի զանգվածային ակցիաների և դժգոհությունների պայմաններում վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը։ Այդպիսով, Հայաստանը շարունակելու էր ռուսական գազի համար վճարել ավելի թանկ, քան ԵՏՄ անդամ մյուս պետությունները՝ 189 դոլար՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Հայկական կողմը գազի մատակարարման մենաշնորհը 30 տարով  տվեց Ռուսաստանին, 300 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը հանձնեց նաև «ՀայՌուսգազարդում» իր վերջին 20 տոկոս բաժնեմասը։ Այդ օրը Խորհրդարանը դարձել էր առճակատումների վայր։

Նախ՝ մինչ քվեարկությունը, ԱԺ դահլիճ մտած լրագրողները լուռ կանգնած պաստառներով կոչ արեցին պատգամավորներին չընդունել վտանգավոր համաձայնագիրը։ Անվտանգության ծառայությունը քիչ անց չեզոքացրեց լրագրողներին՝ խլելով պաստառները։ «Կողմ քվեարկողը դավաճան է» վանկարկումներով ԱԺ դարպասների մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին դեմ չգնալ Հայաստանի շահերին։ Ի դեպ, դերասան Հայկ Մարությանը ևս ցուցարարներին էր միացել՝ իր հետ բերելով պարսկական գազի բալոն։ Ընդդիմադիր պատգամավորները փորձել էին խափանել գազային պայմանագրի քվեարկությունը։ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ականների գրանցման քարտերը։ Սակայն դա չխանգարեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորները ձեռքով կողմ քվեարկեն գազային պայմանագրին։ Ընդդիմադիր՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը:

Դաշնակցական Արթուր Խաչատրյանը պատմում է, թե ինչու 6 տարի առաջ իրենց պատգամավորները դիմեցին այս քայլին․ «Մենք դեմ էինք այդ պայմանագրին, որովհետև «ՀայՌուսգազարդում» ունեցած 20%-ը հանձնում էինք Ռուսաստանին, դրանից բացի, Հայաստանի այն մղումները, որ գազի մատակարարումը դիվերսիֆիկացնենք, դա գար Պարսկաստանից, փաստորեն դա չեղարկվում էր և գազը մի քիչ ավելի էժան էր վաճառվում։ Կարծում էինք, այն ինչ մենք զիջում էինք և այն ինչ ստանում էինք, համարժեք չէին»։

Գազային պայմանագրի դեմ բողոքի ակցիա իրականացրած լրագրողներից Սարգիս Խանդանյանը, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, չի զղջում արարքի համար՝ այսօր էլ կգնար նույն քայլին։ Ասում է՝ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության վտանգ էին տեսնում․ «Քաղաքացիական ընդվզում էր, որին միացա նաև ես՝ լինելով լրագրող, որոշակի դժգոհություն էր այն ժամանակվա իշխանություններից։ Այս տարիների ընթացքում համագործակցությունը Ռուսաստանի հետ այդ ոլորտում արդյունավետ է ընթանում և չնայած չար կանխագուշակումներին, Հայաստանում գազի գինը չի թանկանա այս տարի։ Մենք շատ այլընտրանքներ չունենք գազի մատակարարման ոլորտում, և մեր հիմնական մատակարարը Ռուսաստանն է, բայց պետք է միշտ մտածել այլընտրանքային ճանապարհների մասին՝ արևային էներգիայի, քամու էներգիայի զարգացումը և այլն»։

Հայ-ռուսական գազային պայմանագրով «Գազպրոմը» բացարձակ մոնոպոլիա ստացավ ոչ միայն գազի մատակարարման, այլև բաշխման ու պահեստավորման մասով։ Այսպիսի բան եվրոպական երկրներում չի կարող տեղի ունենալ՝ օրենքով է արգելված՝ գազ մատակարարող ընկերությունը չի կարող տնօրինել նաև գազատարը, ասում է Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում գազի համաշխարհային շուկայում որևէ դրական զարգացում չի կարող օգուտ բերել Հայաստանին։

«24 տարով հավատարմություն հայտնել․․․ որ գազի ներմուծման մենաշնորհը տալիս ենք Ռուսաստանին, նույնիսկ Իրանից գազի ներմուծման մենաշնորհը ունի «Գազպրոմի» դուստր ընկերությունը։ Վերջին 20 տարում ստորագրված ամենախայտառակ պայմաններով միջպետական պայմանագիրն էր, որը Հայաստանը ստորագրեց կամ վավերացրեց։ Խայտառակությունը նաև վավերացման պրոցեսով էր արտահայտվում՝ մինչև հիմա ոչ մեկ չգիտի՝ ի վերջո քանի պատգամավոր է կողմ քվեարկել»։

Իոաննիսյանը, անդրադառնալով գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլարի պարտքին, հիշեցնում է․ «Նախքան նախագահական ընտրությունները, երբ գազի համաշխարհային գները իրոք բարձրանում էին, ռուսական կողմը հայկական կողմի համար չէր բարձրացնում գազի գինը, որ Սերժ Սարգսյանի համար դժգոհություն չլինի և եթե կհիշեք՝ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ գազի գինը չէր բարձրանալու։ Ընտրություններից հետո պարզ դարձավ, որ գազի գինը պետք է բարձրանա, և Հայաստանը 300 մլն դոլարի պարտք է կուտակել, և ի պատասխան՝ ստորագրվեց այս խայտառակ համաձայնագիրը։ Մինչև 2043 թիվը «Գազպրոմի» մոնոպոլիային դիմանանք, որովհետև 13 թվականին Սերժ Սարգսյանը չէր ոզում ընտրություններից առաջ ժողովրդին ասել, որ պիտի գազը թանկանա։ Մենք Սերժ Սարգսյանի վերընտրվելու գինն ենք հիմա վճարում»։

2013 թվականին վավերացված հայ-ռուսական գազային պայմանագրով Հայաստանի համար գազի գին էր սահմանվել 189 ԱՄՆ դոլարը 1000 խ/մ-ի համար։ Սակայն այն բանից հետո, երբ «Գազպրոմը» Հայաստանից Վրաստան և Իրան կառուցվելիք բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի արտահանման մենաշնորհ ստացավ, գազի գինը Հայաստանի համար իջավ և այսօր կազմում է 165 ԱՄՆ դոլար։ Այսօրը Հայաստանի կառավարությունը գազի գնի շուրջ նոր բանակցություններ է տանում ռուսական կողմի համար։ Դանիել Իոաննիսյանը նկատում է՝ թեև Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ մինչև ապրիլի 1-ը գազը չի թանկանա, այսօր օդում կախված է մնում հարցը՝ ամիսներ անց ինչքա՞ն կլինի ռուսական գազի գինը։ Ըստ նրա, այսօր արդեն ակնհայտ է, որ հայ-ռուսական գազային պայմանագիրը դարձել է ոչ շահավետ։

«Գազի համաշխարհային գները էապես նվազել են այս տարիներին։ Եթե նայենք 2013-2019 թվականների դեպտեմբերի տվյալներին, ապա այս 6 տարիներին, բնական գազի համաշխարհային գները միջինում կրկնակի նվազել են, այնինչ՝ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է ընդամենը 15%-ով։ Ըստ էության, Ռուսաստանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թելադրում է գազի գին, և ինչ պայմաններ էլ լինեն համաշխարհային շուկայում, դրանից չի կարող շահել ՀՀ-ն»,- ասաց Իոաննիսյանը։

Աղմկոտ գազային պայմանագրին կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ընդունում է՝ խնդրահարույց կետեր եղել են պայմանագրում, սակայն մյուս կողմից այդ փաստաթղթով ներդրվել է գազի գնի ձևավորման հստակ մեխանիզմ, որը թույլ չի տա օրինակ՝ Ռուսաստանի իշխանությանը գազը թանկացնել՝ ելնելով քաղաքական նպատահարմարությունից։ Այսինքն՝ ձևակերպված է գազի գնի գոյացման սկզբունքը։

«Էներգետիկ անվտանգության տեսանկյունից, իհարկե, մենք ունենք խնդիր, ինչ-որ մի տեղ միակողմանի կախվածություն՝ Ռուսաստանից։ Մենք անընդհատ սպասում ենք, թե երբ գազի սակագինը կբարձրանա, բայց ես ենթադրում եմ՝ բանակցությունների ընթացքում փոխվարչապետը առաջնորդվում է պայմանագրի այս դրույթով, որ մեր խոսացած սակագինը կարող է հնարավորին չափով բարձրանալ, այն պետք է ուղղակի կապ ունենալ Ռուսաստանի Օրենբուրգի շրջանում գազի սակագնի հետ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որոնք բանակցում ենք, պետք է առաջնորդվեն տվյալ պայմանագրի հնարավորություններով։ Այդ թեզը չի նշանակում, որ երբևէ Ռուսաստանը չի էլ կարող անդրադառնալ գազի սակագնին, խոսքը գնում է՝ այդ սակագնին անդրադառնալուց ինչ սկզբունքով առաջնորդվել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համաձայն է, որ հայ-ռուսական գազային պայմանագրով Հայաստանի տնտեսությունը, նրա սուվերենությունը որոշակիորեն տուժել է․ «Այնտեղ կան որոշակի դրույթներ, որոնք մեզ համար այնքան էլ ցանկալի չեն՝ սկսած սակագնի ձևավորման մեխանիզմներից, կամ՝ ինչ իրավունքներ ունի այդ ընկերությունը կամ շահույթի ձևավորված նորման, բայց միջազգային պայմանագիր է և Հայաստանի վերադաս ուժի ներքին օրենսդրության համեմատ։ Պետք է փորձենք համատեղ աշխատել՝ պայմանագիրը վերանայել, ինչը կարող է լինել երկկողմանի, կամ գազից կախվածությունը թուլանա»։

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ գործող իշխանության ներկայացուցիչները ժամանակին քննադատելով  գազային պայմանագիրը, հայտարարում էին, թե Ռուսաստանը մեզ չափազանց թանկ գնով է գազ մատակարարում և հայկական կողմը կարող է հասնել գազի գնի էական էժանացման։ Այսօր, սակայն, ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում են ոչ թե գազի գնի էժանացման, այլ չթանկացնելու շուրջ։

 

Ռոբերտ Անանյան