Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերություններում ուսումնասիրություններ են իրականացվել

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի հանձնարարությամբ՝  2019 թ․-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին,  Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից  ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացվել Գյումրու ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև կատարվել է մարզի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների գույքագրում։ Այս մասին տղեկացնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Գովազդային վահանակների գույքագրման ընթացքում հայտնաբերվել են ապօրինի տեղադրված 15 գովազդային վահանակներ, որոնց գովազդատուներին գրավոր ծանուցվել  են ապօրինի տեղադրված գովազդային վահանակների  օրինականացման կամ դրանց ապամոնտաժման վերաբերյալ։

Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություների մոտ հայտնաբերված խախտումների համար կիրառվել են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ, կազմվել են թվով 14 արձանագրություններ։

Գյումրու ներքաղաքային ուղևորափոխադրումներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն  առանց ճանապարհային թերթիկի, կազմակերպության տվյալներով ցուցանակի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

Ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ սպասարկող «Մանթաշի հովիտ», «Արդ-Պրոգրես», «Մուշ-Արմեն», «Ռոբերտ Տրանս», «Տրանս Ակնթարթ» և «Լիլիթ Մարիամ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել են թվով 6 արձանագրություններ՝ առանց կազմակերպության տվյալներով ցուցանակի և ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

Միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Հրաչյա և Տիգրան» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ առանց ճանապարհային թերթիկի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ 14 կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության միջոցներ։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից Շիրակի մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությամբ նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։