Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հյուրեր:

«Այս ծրագիրը գործատուների և բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք և հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու են  նաև հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Գործատուն և բուհերը աշխատաշուկան ավելի լավ են զգում։ Միասին կաշխատենք, որ ծրագիրը հաջող լինի և ավարտելուց հետո ունենանք պատրաստի մասնագետներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով`  համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործակցությունը մասնավոր հատվածի հետ նպաստում է, որ բուհական ծրագրերը լինեն արդիական, արդյունքում, բուհական կրթությունը մրցունակ կդառնա ու կզարգանա։ Նախարարի հավաստմամբ՝ մյուս տարի վերապատրաստման ծրագրերը կընդլայնվեն և կընդգրկեն ավելի մեծ թվով կադրերի։

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը տեղեկացրել է, որ «Խելացի լուծումների»  կենտրոնը մեծ ծրագրի կրթական հատվածն է, որը ներկայացնում է 2 լսարան և 3 լաբորատորիա հետևյալ ուղղություններով՝  կիբեռանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա և իրերի համացանց: Ըստ նրա` կենտրոնում իրականացվելու են ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ: