Առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա. Գարեգին Բ-ն հանդիպել է բազմազավակ ընտանիքների հետ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:

«Հայցելով Նորին Սրբության օրհնությունը բազմազավակ ընտանիքների մեծահասակ և կրտսեր անդամների համար՝ Առաքել Սրբազանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է ընտանեկան արժեքների պահապանն ու քարոզիչը, ուժեղ և ամուր ընտանիքը հզոր պետականության հիմք նկատել:

Իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ ընտանիքը հասարակության արժեհամակարգի և լուսավոր ապագայի հիմքն է: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ առողջ և արատավոր երևույթներից զերծ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա, ուր պետք է գերիշխի փոխադարձ հարգանքն ու սերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքները մշտապես ապրել են քրիստոնեական հավատքով ու արժեքներով, հայ ծնողները նախանձախնդրորեն հետևել և կյանքի են վերածել իրենց սուրբ հայրերից փոխանցված հոգևոր արժեքները՝ կերտելով հայ քրիստոնյայի իրենց նկարագիրը: Հայոց Հովվապետի խոսքի համաձայն, այս ճանապարհով է, որ հայ ժողովուրդը պիտի լինի հզոր և գոյատևի դարերի բարդ հոլովույթներում, այդ ոգին, նկարագիրը և հայորդիներին բնորոշ զորեղ հավատքն է և նույն հավատքով իր կյանքն արարելու վճռականությունն է, որ ուժ է տալիս հայ ժողովրդին ապրելու և ստեղծագործելու:

Գարեգին Երկրորդ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդիների ուխտագնացությունն ամենայն հայոց հոգևոր կենտրոն վկայում է նրանց հավատի, սիրո և սրբությունների ու հոգևոր ժառանգության հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցելությունը Սուրբ Էջմիածին անջնջելի հետք կթողնի ընտանիքների բոլոր անդամների վրա՝ ներշնչելով նրանց նոր արարումների՝ հանուն հայրենիքի և Մայր Եկեղեցու:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդորեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ընտանեկան ավանդական արժեքներին, հետևել Քրիստոսի կենարար պատգամներին, ապրել հավատքով և առ Աստված սիրով, որպեսզի իրենց ընտանեկան հարկերից ներս անպակաս լինի Աստծո օրհնությունը:

Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին ընծայեց խաչիկներ»,- ասված է հաղորդագրությունում: