Վարչապետի տիկինը՝ դոնոր. Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոնում արյուն է հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթվա սկզբին վարչապետի տիկինը ֆեյսբուքում կիսվել էր լուսանկարով, որտեղ երեխան նշում էր, որ արյան դոնոր չունեն։ Շաբաթվա վերջին Աննա Հակոբյանն անձամբ արյունաբանական կենտրոնում էր՝ դոնոր դառնալու նպատակով։

«Պարզվեց, որ բուժման գործընթացները բարդացել են, խստացել և դրա համար արյան բանկում ավելի շատ արյուն կուտակելու կարիք կա, քան առաջ։ Այնպես որ, ժամանակ առ ժամանակ, պատրաստ եմ սա անել՝ համոզված լինելով, որ կօգնեմ մեկ այլ մարդու բուժման ընթացին, կյանքը փրկելուն։ Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին՝ ժամանակ առ ժամանակ նույն բանն անել»,- ասում է Աննա Հակոբյանը։

Իր արյան կարգը վարչապետի տիկինը չգիտի․ վերջում կպարզեն։ Հիշում է, որ սա, կարծես թե, դոնոր լինելու առաջին դեպքը չէ․ «Նման մի դեպք էլ է եղել, բայց որ հարցնեք՝ երբ, որ թվականին և ինչու, չեմ կարողանա հիշել։ Այդքան էլ համոզված չեմ, բայց, կարծես, մի անգամ էլ է եղել»։

Արյունաբանականի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ արյան բանկում ամենապահանջված կարգը 2-րդ խմբի դրականն է․ «Հիվանդների քանակն է շատացել, հիվանդներ կան, որ մշտապես արյան կարիք ունեն․ 2-3 օրը մեկ նրանց արյուն է փոխներարկվում և պահանջարկի աճ է նկատվում, ինչը չենք կարողանում եղած դոնորներով բավարարել։ Արյունաբանական կենտրոնը տարեկան շուրջ 6-7000 դոնոր է ունենում, ինչը, սակայն, ըստ արյան պաշարման բաժանմունքի վարիչի, բավարար չէ․ «Դա օրականով սպառվում է, բայց պաշար չենք կարողանում ստեղծել։ Երբեք չգիտես՝ ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, և ցանկալի է, որ պաշար մշտապես ունենանք»։

Բժշկի խոսքով՝ միայն արտակարգ իրավիճակների կամ հատուկ հայտարարությունների դեպքում են իրենց մոտ հերթեր լինում․ «Մեր քաղաքացիները պետք է չսպասեն հայտարարության, այլ տարվա մեջ մեկ-երկու անգամ, երբ հարմար է, գան»։

Աննա Հակոբյանի արյուն հանձնելը սովորականից երկար տևեց․ բժիշկը տեղեկացրեց, որ երակն է բարակ։ Այլապես՝ արյունատվության միջին տևողությունը հինգ րոպե է։ Վարչապետի տիկնոջից առաջ էլ, վաղ առավոտից՝ արյունաբանականն արդեն 40 դոնորի է հասցրել ընդունել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան