Զինկոմիսարիատի շենքում փլուզումից տուժած քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ

Լուրեր

06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
Բոլորը

Երևանի Հալաբյան 19 ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում երեկ տեղի ունեցած փլուզումից տուժած երեք քաղաքացիները, որոնք տեղափոխվել էին «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, այսօր տեղափոխվել են հիվանդասենյակ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից։

«Նրանց վիճակը գնահատվում է կայուն»,- փոխանցեցին ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ երեկ փլուզվել էր Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ: Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ պարզվել էր, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):

Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001 թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս էին գրվել: