Իրականացվել են երկաթուղային գծերի փոխարինման աշխատանքներ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ, իրականացրել է սահմանամերձ երկաթուղային կայարանների ուղեմասերի գլխավոր գծերի փոխարինման աշխատանքներ:
«Այսպիսով՝ քաղաքացիական և զինվորական գնացքների երթևեկությունը կլինի ավելի անվտանգ, իսկ փոխադրումների տեխնիկական ցուցանիշները՝ ավելի բարձր»,- ասված է հաղորդագրությունում: