ՍԴ դատավորներին պաշտոնանկության դիմաց թոշակ ստանալու «առաջարկ»- օրինագիծը ՀՀ Սահմանադրության դրույթների կոպտագույն խախտում է. ՀԴԿ

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Հայաստանի  դեմոկրատական կուսակցությունը հաղորդագրություն է, որտեղ նշվում է.

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին ԱԺ կողմից պաշտոնանկության դիմաց աշխատավարձին համարժեք թոշակ ստանալու «առաջարկ»- օրինագիծը ոչ այլ ինչ է, քան ՀՀ Սահմանադրության դրույթների կոպտագույն խախտում: Ավելին, հայտարարված նպատակին հասնելու համար, իշխող ուժը փորձարկեց և՛ քրեական հետապնդում սկսելու սպառնալիք, և ՛ էթիկայի նորմերից դուրս, հոգեբանական ճնշում, և՛, վերջապես, հարկատուների հաշվին, դատավորներին յուրահատուկ «կաշառք» առաջարկելը:

Մենք դատապարտում ենք այս գործելաոճը, քանզի այն հակասում է օրինական ճանապարհով Սահմանադրական դատարանի ձևավորման սկզբունքներին: ՍԴ դատավորն իր լիազորություններից կարող է հրաժարվել միայն իր կամքի բացարձակ ազատ դրսևորման պայմաններում, ինչն ամրագրված է Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ կետով:

Բազմիցս շեշտել ենք, որ օրինականության հաստատման ճանապարհին անթույլատրելի է օրենքի խախտումը: Եթե իշխող ուժն ինքն է փորձում հարկադրանքով, սպառնալիքով, “ձրի” աշխատավարձ և հավելավճար խոստանալու եղանակով ազատվել իր կամքին չենթարկվող ՍԴ դատավորներից, ապա իրեն նույնականացնում է իր իսկ կողմից մերժված նախկինների հետ:

Ստեղծված իրավիճակում առանձնանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ որպես պետության գլուխ, իր լիազորության իրականացման անհրաժեշտությունը: Այն է՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրինագիծն ուղարկել ՍԴ, պարզելու նրա համապատասխանությունը Սահմանադրությանը: Հակառակ պարագայում պատասխանատվության բաժինը կրելու է նաև ՀՀ Նախագահը:

Լիահույս ենք, որ որոշում կայացնելուց առաջ պարոն Նախագահը մասնագիտական վերլուծություն կիրականացնի անաչառ փորձագետների մասնակցությամբ:

Մենք չպետք է հանդուրժենք և ոչ մի մենիշխանություն հաստատելու ցանկություն, առավել ևս՝ գործողություն: