«Թե՛ Աղվան Վարդանյանի հանձնախումբը, թե՛ «Վերնատունը» 20 տարվա մեծ թալանի մեղսագործների պաշտպանության հավաքներ են». Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով սոցապ նախկին նախարար, ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանի նախաձեռնած Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հանձնախմբին և Վարդանյանի հայտարարությանը, թե 60 հազար մարդ պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց. «Թե՛ հանձնախումբը, թե՛ «Վերնատունը» 20 տարվա մեծ թալանի մեղսագործների իրավունքների պաշտպանության հավաքներ են։ Բնական է, որ այդ մեծ թալանի մեղսակիցները միավորվում են և փորձում են կոլեկտիվ պաշտպանել իրենց իրավունքները և պաշտպանվել քրեական հետապնդումից։ Դա իրենց իրավունքն է»:

Զուրաբյանի խոսքով՝ 60 հազար մարդ գոնե դատարանի շուրջ չենք տեսել: «Փոխարենը տեսել եմ հազարավոր մարդկանց, որոնք հակառակն էին պահանջում, որ Ռոբերտ Քոչարյանն օրենքի առաջ պատասխան տա: Այնպես որ՝ չգիտեմ՝ 60 հազար հանցագործի որտեղ են ճարելու»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանն արդեն բարձր է գնահատել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի այն դիտարկումը, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել, և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ՝ մինչև 1991 թվականին։

Մեր հարցին՝ իսկապե՞ս մտահոգվելու առիթ չկա 1990-ականների թալանի մասով, ՀԱԿ փոխնախագահն ասաց. «Մենք, իշխանության մեջ լինելով, բռնել ենք ահագին մարդու, առևտրի նախարար է բռնվել։ Եթե մարդիկ կան, որոնց մենք չենք հասցրել բռնել, միայն ուրախ կլինենք, որ այդ մարդիկ և իրենց հանցակիցները բացահայտվեն։ Մեր կուսակցությունը բացարձակապես անհանգստանալու ոչ մի առիթ չունի։ Միակ անհանգստանալու բանն այն է, որ կարող է թարմ, իսկական թալանը հետազոտելու փոխարեն, ջանքեր գործադրվեն՝ ինչ-որ քարոզչական նպատակներով, որոնք, միևնույն է, ոչ մի արդյուքն չեն բերելու»։

Հստակեցմանը՝ եթե նաև 1996-ի ընտրությունների հետ կապված հանցագործություններ հայտնաբերվեն, Զուրաբյանն արձագանքեց. «Ի՞նչ տարբերություն կա։ Ինչի հետ ուզում է՝ կապված թող լինի։ Մենք միայն ուրախ կլինենք, որ այդ հանցագործները բռնվեն և պատժվեն օրենքի ամբողջ ուժով»։

Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Արցախի հարցով բանակցությունները տապալվել են, Հայաստանին առաջարկվել է միակողմանի զիջումների ծրագիր։ Հարցին, թե սրա համար հիմքեր կարո՞ղ են լինել, և նախկին իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ հարց են լուծում այդպիսի հայտարարություններով, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Դա ուղղակի դեմագոգիա է, ստախոսություն։ Իրենք մո՞մ են բռնել այնտեղ, գիտե՞ն, թե բանակցությունների ժամանակ ինչ-որ պարտավորություն է ստանձնել հայկական կողմը նվաստացուցիչ զիջումների վերաբերյալ։ Անամոթաբար ստում են, որևէ լուրջ բան տեղի չի ունեցել բանակցություններում։ Հայաստանն ինքը իր նախաձեռնությամբ ոչ մի բան չի առաջարկել, ինչը մենք համարում ենք քննադատելի պահվածք, որովհետև եթե դու բանակցության մեջ ես, պետք է ներկայացնես լուծման մասին քո պատկերացումները և կռիվ տաս քո պատկերացումների իրականացման համար»։

Ուստի նախկինների պնդումներն Արցախի հարցով, ըստ Զուրաբյանի,  «բացարձակ դատարկ, ստախոս պրոպագանդա են, որոնք որևէ հիմնավորում չունեն. «Ժողովուրդը գիտի, որ իրենցից եկող տեղեկությունը լուրջ ընդունել չի կարելի։ Անհանգստանալու պատճառն այն է, որ պատերազմի վտանգը չի հեռացել և ամեն օր ավելանում է»։

Նախկինները նաև խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ ՀՀԿ-ակաները պնդում են, թե Փաշինյանի իշխանությանը միայն արտահերթ ընտրությունները կփրկեն երկիրը Արցախի հարցով ձախողման տանելուց։

«Նախկինների արտահերթ ընտրությունների պահանջը իրենց համար միակ ելքն է՝ քրեական գործերից և պատժից խուսափելու համար: Նրանք կուզեին, որ ստեղծվեր մի խառը քաղաքական իրավիճակ, որ իրենք փորձեին զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների կարիք առայժմ չի տեսնում:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատված չէ. «Ունենք միոտանի ժողովրդավարություն։ Քաղաքական համակարգը չի կարելի համարել հասունացած և չունենք այսօր լուրջ, կազմակերպված ընդդիմություն, որը ոչ թե գալիս է թալանի հնարավորությունը վերականգնելու դիրքերից, այլ հանդես է գալիս որպես դեմոկրատական քաղաքական ուժ և կկարողանա լուրջ քննադատության ենթարկել այս իշխանություններին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան