Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նոր նախագահ

Լուրեր

06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի հանրային խորհրդի նախագահ։ Այդ հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստի ընթացքում։

Մեզ հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց․ «Այո, ինձ նման առաջարկ արվել է, և ես այն ընդունել եմ։ Մնացածն արդեն վարչապետի որոշման տիրույթում է»։

Հարցին, թե երբ է արվել այդ առաջարկը, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց, որ դա էական չէ։

Նշենք, որ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։

Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ 2019թ․ ապրիլի 4-ին նշանակվել էր Վազգեն Մանուկյանը, որ, սակայն, մոտ մեկ ամիս առաջ հրաժարական ներկայացրեց:

Նարեկ Կիրակոսյան