Թուրքիայում 2019թ. բանտարկվել է 25 լրագրող

Լուրեր

11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
10.07.2026 | 21:51
«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 21:45
Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
10.07.2026 | 21:00
Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:43
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված մեդալը
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF)  իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել մասնագիտական աշխատանքների կատարման ընթացքում սպանված, ինչպես նաև ձերբակալված լրագրողների թվի վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ 2019թ. աշխարհում սպանվել է մասնագիտական գործունեություն ծավալող 49 լրագրող, որից 3-ը կին և 46-ը տղամարդ: Այդ լրագրողներից 20-ը սպանվել են պատերազմական գոտում:

2019թ. ամենից շատ լրագրողներ սպանվել են Սիրիայում և Մեքսիկայում (յուրաքանչյուրում 10 լրագրող):

Զեկույցում ասվում է, որ ընդանուր առմամբ վերջին 10 տարիների ընթացքում 941 լրագրող է սպանվել:

«Աշխարհում 2019թ. մասնագիտական գործունեություն ծավալելու  պատճառով 389 լրագրող է կալանավորվել, որից 120-ը՝ Չինաստանում: Իսկ Թուրքիայում այս տարի բանտարկվել է 25 լրագրող»,- նշվում է զեկույցում:

Հիշեցնենք, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) 2019թ. կազմած զեկույցում Չինաստանը (48 բանտարկված լրագրող) և Թուրքիան (47 բանտարկված լրագրող)  «աշխարհում լրագրողների ամենամեծ բանտ» էր բնութագրել: