«Իշխանությունն ուզում է ֆինանսական պրեսինգի ենթարկել մասնավոր TV-ներին». Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ մոտ արդեն դեժավյուի տպավորություն է, որ մենք վերադառնում ենք այն ռեժիմին, այն կարգերը, որտեղից թվում էր թե, մազապուրծ փախել ենք։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հեռուստատեսության ու ռադիոյի հանդեպ վերաբերմունքին»,- օրերս շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ անելու մասին օրինագծի առիթով ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ վճարովի գովազդ հեռարձակելու իրավունք։

«Ժամանակին խորհրդարանական ընդդիմության պահանջով Հանրային հեռուստաընկերությունից հանվեց վճարովի գովազդը, որովհետև Հանրային հեռուստաընկերության բովանդակությունը, գաղափարախոսությունը այլ է՝ ես չեմ ուզում իմ հարկերով ապրող Հանրային հեռուստաընկերությունում տեսնել ինչ-որ կազմակերպության գովազդը։ Դրա համար կան մասնավոր հեռուստաընկերություններ, նրանց ես չեմ վճարում։ Եթե այս կամ այն գովազդն իմ նյարդերի վրա ազդում է, ես հանգիստ եմ, որ դա իմ և մնացյալ հարկատուների գրպանի հաշվին չէ»,-ասում է տիկին Զոհրաբյանը։

Նա ենթադրում է, որ իշխանությունը շատ վատ խնդիր է դրել իր առջև. «Իշխանությունը, վերադառնալով հին բարքերին, ուզում է լուծել մասնավոր հեռուստաընկերություններին գովազդից կտրելու խնդիրը, այսինքն, մասնավոր հեռուստաընկերություններին ֆինանսական պրեսինգի ենթարկելու, ֆինանսական մահակի տակ պահելու քաղաքականությունն է ընտրված»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան