Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում ունեցած դերակատարությանը:
«Բրավո Քիմ

Միևնույն է, չարացած, չկայացած ու գազազած ամբոխը երբեք չի ներել ու չի ներելու գեղեցկությունը

Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք: Ինչքան էլ դա ձեզ զայրացնի, Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում:


Քիմը, մինչ քվեարկությունը, իր 158 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել բոլոր սենատորներին, որպեսզի վերջիններս քվեարկեն կողմ: Իսկ էդ 158 միլիոնը էդ նույն սենատորների վերընտրության ժամանակ այդ սենատորներին հաստատ պետք են գալու: Իմ ընկեր սենատորներից մեկն ինձ գրեց, որ Քիմի բանակը բոլորին հատ-հատ զանգում և հորդորում է չտապալել քվեարկությունը:
Այնպես որ, իմ սիրելի հայրենակիցների շատ չարացած մի հատված` էդպես սրտակեղեք մի հայհոյեք էդ կնոջը, եթե շնորհակալություն հայտնելու ուժ ձեր մեջ չեք գտնում:


Ես հասկանում եմ, ես շատ լավ գիտեմ, որ կնոջ գեղեցկությունը, կայացած ու երջանիկ լինելը մեր հայրենակիցների հատուկ մի տեսակի, ընդ որում` նաև տղամարդկանց, հասցնում է հոգեխանգարմունքի:

Մի՚ արեք, հայհոյելով, վիրավորելով, դուք ընդամենը բումերանգի սլաքը ուղղում եք դեպի ձեզ ու ձեր երեխաները:
Միեւնույն է, ինչքան էլ հայհոյեք, Քիմը և մնացած գեղեցիկ կայանք շարունակելու են լինել գեղեցիկ ու շարունակելու են անել իրենց գործը:
Ես ասում եմ` Բրավո Քիմ ու Քիմին եմ ուղարկում Սամվել Մկրտչյանի` անգլոամերիկյան պոեզիայի երկհատորյակը, որի առաջին հրատարակությունը Քիմը ունի»,- գրել է նա: