«Այս դիմադրությունը ես ջարդելու եմ» արտահայտությունը անհանգստացնում է. վարչապետը մենա՞կ է մնացել խնդիրների հետ

Լուրեր

22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
Բոլորը

2019թ. դեկտեմբերի 12-ի (12/12) ՀՀ կառավարության նիստը վարչապետը լավ տրամադրությամբ սկսեց, սակայն ինչ-որ պահի չկարողացավ զսպել հույզերը և պետական կառավարման համակարգին մեղադրեց հեղափոխությանը դիմադրելու մեջ: Կառավարությունը բոլոր հաջողություններն արձանագրել է «ի հեճուկս պետական կառավարման համակարգի», «ի հեճուկս բոլոր նախարարությունների»:

Նախորդ 2-3 տասնամյակների ընթացքում Հայաստանում աներևակայելի շատ, բարդ ու խորը խնդիրներ են կուտակվել: Դրանց մի մասի լուծումների հարցում ՀՀ վարչապետն ուղղակի ազդեցություն չունի: Սակայն կա խնդիրների մի խումբ, որոնց վրա ՀՀ վարչապետն ուղղակի ազդեցություն ունի և պետական կառավարման համակարգի գործունեության որակը դրանցից մեկն է: Որ հեղափոխությունից մեկ և կես տարի հետո կառավարությունը չի կարողացել հաղթահարել պետական կառավարման համակարգի դիմադրությունը, վարչապետը բացի իրենից ոչ մեկին չպետք է մեղադրի: Մեկուկես տարին ամբողջությամբ բավարար էր տարբեր ոլորտներում խնդիրները և դրանց ծնող պատճառները հասկանալու, լուծումների այլընտրանքները դիտարկելու, իշխող ուժի կարծիքով ամենից ընդունելի տարբերակները որդեգրելու, նախարարություններին և գերատեսչություններին կոնկրետ առաջադրանքներ տալու, արդյունքներ պահանջելու և այդ արդյունքների հիման վրա այդ նախարարությունների և գերատեսչությունների, դրանց ղեկավարների և առանձին աշխատակիցների գործունեության արդյունքները գնահատելու համար: Սակայն այդ ամենը չի արվել: Տարբեր ոլորտներում առերևույթ հանցագործություններով պայմանավորված (ներողություն եմ խնդրում, եթե իրավաբան չլինելու պատճառով, ինչ-որ տերմին ճիշտ չեմ օգտագործում) քննություն է իրականացվել, քրեական գործեր են հարուցվել, բայց առանցքային մի շարք խնդիրների պատճառների վերաբերյալ համակարգային վերլուծություններ առ այսօր չունենք:

Կառավարման համակարգի բարեփոխումները սահմանափակվեցին նախարարությունների միաձուլմամբ, դրանց միջև գործառույթների անհասկանալի բաշխմամբ և այդ ամենի արդյունքում «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման» մասին տեսական պնդումներով: Տարբեր ոլորտների միաձուլման արդյունքում սիներգիայի բացակայության մասին դիտարկումներն  անարձագանք մնացին: Դեռ 2019թ. փետրվարին www.e-draft.am կայքում քննարկումների ժամանակ անպատասխան մնացին պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության չափման մասին հարցերը:

Ունե՞նք արդյոք այս զարգացումների բացասական հետևանքների դրսևորումները: Այո՛ ունենք: Մեկը հենց վարչապետի նշած բարեփոխումներին պետական կառավարման համակարգի դիմադրությունն է: Երկրորդը նախարարությունների և գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքների ոչ հետևողականությունը, որն արդեն տեսել ենք նորից վարչապետի կողմից հիշատակված «խելացի անասնագոմերի» օրինակով (առաջիկայում առանձին դեռ կանդրադառնամ այս հարցին): Երրորդ՝ նախարարություններն ու գերատեսչությունները զբաղվում են ոչ իրենց բնորոշ գործառույթներով: Օրինակ, վերջերս հեռուստալուրերի ժամանակ հաղորդեցին, որ իր ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նաև ընտանի կենդանիներ տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին: Առերևույթ շատ լավ գաղափար է: Ամբողջությամբ տեղավորվում է ձուկ տալու փոխարեն ձուկ բռնել սովորեցնելու գաղափարախոսության տրամաբանության մեջ: Չգիտեմ, կմնան խոսակցությունների մակարդակում, թե կառավարությունն իսկապես կփորձի կյանքի կոչել այս գաղափարը: Սակայն եթե նախկինում անասնապահության ոլորտի պետական քաղաքականության համար պատասխանատու, ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ, տեղեկատվություն և հմտություններ ունեցող կառույցը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մի քանի անգամ ձախողել է անասնաբուծության զարգացման հետ կապված ծրագրերի իրականացումը, ինչպես կարող է կառավարությունը վստահ լինել, որ ոչ մասնագիտացած կառույցը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկարողանա կազմակերպել որակյալ ընտանի կենդանիների ձեռքբերում, տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին, դրանց խնամքի վերաբերյալ ուղեցույցների պատրաստում, այդ կենդանիների համար որակյալ կերերի մատակարարում և այլ աշխատանքներ: Հետո վարչապետն ստիպված չլինի գնալ և գյուղացիներին սովորեցնել, «որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել»: Հետագայում մարդիկ, ովքեր հավանաբար ջերմեռանդորեն պաշտպանել են այս գաղափարը, ասելու են «բայց սոցապի ի՞նչ գործն էր ընտանի կենդանիներով զբաղվելը»:

Այսպիսի կամ սրա նման խնդիրներ կան բոլոր ոլորտներում, բայց դրանք չեն արձանագրվում, հանրությունը չի տեսնում, որ նախարարություններն ու գերատեսչությունները աշխատում են դրանց լուծումների ուղղությամբ: Իհարկե բարձրագույն կրթության օրենսդրական կարգավորումները բարելավելը շատ կարևոր է, սակայն այն օրակարգից դուրս է մղել հանրակրթության հետ կապված մի շարք հարցերի քննարկումը:  Օրինակ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հանրապետության 1409 դպրոցներում 2018/2019 ուսումնական տարում դասավանդել է 1105 ֆիզիկայի, 923 քիմիայի և 482 ինֆորմատիկայի ուսուցիչ, 2017/2018 ուսումնական տարվա համապատասխանաբար 1591, 1281 և 876-ի փոխարեն: Եթե հաշվի առնենք, որ քաղաքային բնակավայրերում գործող մի շարք դպրոցներում աշխատում է մի քանի ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչ, ապա դա նշանակում է, որ գյուղական բնակավայրերում գործող մի շարք դպրոցներ ֆիզիկայի, քիմիայի և ինֆորմատիկայի ուսուցիչ ուղղակի չունեն (և սա կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճանաչած լինելու դեպքում): Չմտածեք, թե մնացած առարկաների ուսուցիչների թվաքանակի հետ կապված իրավիճակն ավելի բարվոք է: Կրթության որակի ի՞նչ բարելավման մասին կարող ենք խոսել: Հարց է առաջանում, թե արդյոք այն դպրոցները, որոնց շենքերը ՀՀ կառավարությունը որոշել է հիմնանորոգել կամ նորը կառուցել, ունե՞ն ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ ուսուցիչներ: Դպրոցական բարեկարգ շենք ունենալը կարևոր է, բայց դպրոցն առաջին հերթին դպրոց է ուսուցիչներով:

Կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի և մնացած բոլոր ոլորտներում  կառավարման համակարգի, մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման և մի շարք այլ հարցերի հետ կապված բազմաթիվ ուրիշ խնդիրներ կան, որոնց պատճառների մասին վերլուծությունները և լուծումների առաջարկվող տարբերակները պետք է որ մեկուկես տարվա ընթացքում ներկայացված լինեին հանրությանը, դրանց լուծումների այլընտրանքները պետք է քննարկված լինեին, նախարարություններն ու գերատեսչությունները պետք է կոնկրետ առաջադրանքներ ստացած լինեին և պետք է հստակ լիներ, թե ով է դիմադրում բարեփոխումներին, իսկ ով է իրապես աշխատում լուծումներ գտնելու ուղղությամբ: Մինչև հիմա պարզ չէ, թե ինչպես են նախարարություններն ու գերատեսչությունները որոշումներ ընդունում, ինչպես է ձևավորվում կառավարության նիստի օրակարգը: Լուծումներն առայժմ հատվածային և պահային են, չնայած դրանց մի մասը քննարկվում է ամիսներ շարունակ: Դրա արդյունքում հասել ենք մի իրավիճակի, երբ կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի նիստի օրակարգում 71 հարց էր ընդգրկված: Դեկտեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, նոյեմբերի 28-ին՝ 46, նոյեմբերի 21-ին՝ 56, նոյեմբերի 14-ին՝ 54, և այդպես շարունակ: Չեն կարող 15 նույնիսկ ամենախելացի մարդիկ մի քանի ժամում քննարկել 71 հարց և որակյալ որոշումներ կայացնել:

Դրա արդյունքում ավելանում է նախկինում կայացրած որոշումներում փոփոխություններ նախատեսող որոշումների թվաքանակը: Դեկտեմբերի 12-ի նիստում քննարկվող հարցերից 28-ը, եթե ճիշտ եմ հաշվել, նախկինում կայացրած որոշումներում փոփոխություն կատարելու մասին էր, որոնք կառավարությունն ընդունում է առանց քննարկելու: Դրանցից 10-ը ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի №1515-Ն որոշման մեջ փոփոխությունների մասին էր:

Երբ վարչապետն ասում է, որ կառավարությունը կընդունի «ինչ-որ մի վիճակի» հասած ռազմավարությունները, տպավորություն է ստեղծվում, որ չի գնահատում ռազմավարական պլանավորման կարևորությունը: Հատկապես արագ փոփոխությունների ենթարկվող  երկրին հարկավոր են ռազմավարություններ, որպեսզի իմանանք, թե որ ուղղությամբ են ընթանում բարեփոխումները, որպեսզի փոփոխությունները երկիրը աջից ձախ չնետեն, որպեսզի հանկարծ չպարզենք, որ 2 միլիարդ դրամանոց գաղափարը դարձել է 6 միլիարդանոց (ախորժակը ուտելիս է բացվում): Եթե կառավարությունը գնալու է ռազմավարությունները հաստատելու և հետագայում դրանք վերանայելու, կարգաբերելու կամ ներդաշնակեցման ճանապարհով, ապա հետագայում եթե ոչ մշտապես, ապա հաճախ լրացուցիչ ֆինանսավորման կարիք է առաջանալու, ինչը դժվար վերահսկելի է դառնալու:

Պետական կառավարման համակարգի արմատական փոփոխություններ են հարկավոր: Թե չէ լավ գիտենք որ դիմադրում են: Ուրիշ ի՞նչ էիք սպասում: Չէ՞ որ այդ նույն պետական կառավարման համակարգը նախորդ իշխանության պայմաններում գործել է այլ տրամաբանությամբ: Մարդկանց մեծ մասի համար դժվար է ասել, որ նախկինում սխալ են գործել, որ իր մշակած այս կարգը կամ այն համակարգը լավ չի աշխատում: Այդ դիմադրությունը կոտրելու լիազորությունը ՀՀ քաղաքացին տվել է իշխանությանը: Անհանգստացնում է ՀՀ վարչապետի «այս դիմադրությունը ես ջարդելու եմ» արտահայտությունը: Արդյոք վարչապետը մենակ է մնացել խնդիրների հետ: Այլևս չի՞ ակնկալում կառավարության հին ու նոր անդամների օգնությունը: Ներդրե՞լ է արդյոք հանձնարարությունների կատարման հսկողության և վերահսկողության համակարգեր:

Ժամանակին և ամբողջ ծավալով օգտագործեք տրված լիազորությունները, որպեսզի մեկուկես տարի հետո էլ չպարզենք, որ կառավարման համակարգը նույն կոտրած տաշտակի դիմաց է:

Արտակ Քյուրումյան