Ուզում եմ կենտրոնանալ դրականի վրա և արձանագրել՝ Ադրբեջանը կառուցողական եղավ ծրագիրն իրականացնելիս. Աննա Նաղդալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 10:55
Լոռու, Արմավիրի և Կոտայքի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են․ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 14 տեղամասերը․ ԿԸՀ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Այս ծրագրի իրականացումը վստահության ամրապնդման և կողմերի միջև հանրային մակարդակով երկխոսության խոստումնալից օրինակ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իհարկե՝ հրաշքներ այս մեկ այցելությունից սպասել պետք չէ: Մենք գիտենք, որ Հայաստանում և Արցախում առկա են լրատվական տարբեր դաշտեր, և ակնկալել, որ ադրբեջանական կողմի մեկնաբանություններն ու լրատվամիջոցների հրապարակումներն ամբողջությամբ զերծ են լինելու քարոզչական կաղապարներից՝ մեր կողմից միամտություն կլիներ»,- փաստեց նա:

ԱԳՆ խոսնակը, միաժամանակ, հավելեց, որ այս ծրագրի իրականացումը, այնուամենայնիվ, դրական են գնահատում:

«Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելու տարբեր ընկալումները: Սակայն ցանկանում եմ կենտրոնանալ դրականի վրա ու արձանագրել, որ Ադրբեջանը կառուցողական եղավ ծրագրի իրականացման գործում»,- ասաց Նաղդալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: