Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել երկհամայնքային միավոր. ԱԳՆ խոսնակը՝ բանակցություններին Արցախի «ադրբեջանական համայնքի» մասնակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:38
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին
18.11.2026 | 19:36
Եվրահանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրել Ուկրաինային
18.11.2026 | 19:23
«Դու գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:10
«Ֆինանսական հրթիռն» ու Կարապետյանի աշխատավարձը․ ԱԺ-ում 2027-ի բյուջեն են քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:00
Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. կա 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ. եռակողմ հրադադարի համաձայնագրից: Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա հավելեց նաև, որ կողմերի պատվիրակությունների կազմի որոշումը կողմերի իրավասության դաշտում է:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ կողմ է ղարաբաղյան երկու համայնքների միջև շփումների վերականգնմանը, ինչպես նաև հայկական կողմից հնչած հայտարարություններին, որ դեմ չեն, որպեսզի բանակցություններին Ալևի հետ մասնակցեն նաև իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ՝ Աննա Նաղդալյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր: Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: