Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին. ՔԿ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին:

«Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներմուծել սերմացու ցորեն: Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք նախապես հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ըստ ցորենի սերմացուի համար հերթագրված անձանց քանակի, որի հիման վրա էլ մարզպետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ՊՈԱ կազմակերպություն և ստացել հայտով ներկայացված քանակի ցորենի սերմացու, որը հետագայում, մարզպետների կազմակերպմամաբ, համայնքի ղեկավարների կողմից մարզկենտրոններից  տեղափոխվել է համապատասխան համայնքներ և բաշխվել նախապես ցուցակագրված և հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունից Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքին 2013 թվականին տրամադրվել է 20 տոննա, 2014 թվականին՝ 78.75 տոննա, 2015 թվականին՝ 74.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք Արծվաբերդ համայնքի ներկայացուցիչը, մարզկենտրոնից ստանալով, տեղափոխել է համայնք և պահեստավորել համայնքապետարանում: Աշնանացան ցորենի սերմացուի համար արդեն իսկ հերթագրված բնակիչները, համայնքապետարանի համապատասխան աշխատակցից ստացել են իրենց հասանելիք ցորենի սերմացուն, որոնց հիմնական մասը նախապես է վճարել գումարը, իսկ մի մասն էլ պարտք է մնացել՝ բերքահավաքից հետո վճարելու պայմանով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ստորագրել է համապատասխան ցուցակում՝ իր անվան և իր կողմից վճարած գումարի դիմաց:

Նախնական քննությամբ, սակայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Արծվաբերդ համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին՝ գյուղացիներին, տրամադրված սերմացուի բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սերմացուի դիմաց գյուղացիներից հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքի ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարանին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22.469.000 ՀՀ դրամ գումարը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014 և 2015 թվականներին  կազմված և իրեն հանձնված «ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին  սերմացու հատկացնելու վերաբերյալ» տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ 2016 թվականին, կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է «2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: