ԱՄՆ-ը միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը։ Մինչ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը։

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ը ճանաչեց և դատապարտեց 20-րդ դարի ամենասոսկալի իրադարձություններից մեկի, ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործության, իրենց հայրենիքում 1․5 մլն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրության կողմից։ Ես ձեր՝ 3 խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատին, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին համապատասխանաբար՝ թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակացությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նկատեց, որ այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացան ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը։

«Մենք՝ որպես ցեղասպանություն տեսած ժողովրդի ժառանգներ, հանձնառու ենք առաջամարտիկը լինել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, որպեսզի այլևս երբեք մարդկության պատմության մեջ նման ամոթալի էջեր չգրանցվեն»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները հոտնկայս և ծափահարություններով ողջունեցին ԱՄՆ սենատին:

Մանրամասները՝ տեսանյութում։