Կատալոնիայի անկախության հռչակումը չի հստակեցվել. Պուչդեմոնը Իսպանիայի վարչապետին առաջարկել է հանդիպել ու քննարկել ստեղծված իրավիճակը

Լուրեր

08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
Բոլորը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը նամակ է գրել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին, որով առաջարկել էառաջիկա երկու ամսվա ընթացքում հանդիպել՝ քննարկելու տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է El Mundo-ն, փոխանցում է gazeta.ru-ն:

«Երկխոսության մեր առաջարկը անկեղծ է, չնայած տեղի ունեցածին», – ասված է նամակում:

Նաև նշվում է , որ Պուչդեմոնը նամակում չի հստակեցրել՝ հռչակվել է արդյոք Կատալոնիայի անկախությունը, թե ոչ:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մինչև հոկտեմբերի 16-ը պետք է հստակեցնի, թե ինչ է նշանակում անկախության հանրաքվեն, որը ստորագրվել է երեքշաբթի երեկոյան տարածաշրջանային իշխանությունների կողմից: 

Հիշեցնենք, որ Կատալոնիայի ղեկավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկարեսը և խորհրդարանի խոսնակ Կառմե Ֆորկադելը իրենց ստորագրություններն էին դրել անկախության հռչակագրի ներքո:

Մինչ այդ, սակայն, Կառլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած քվեարկությունը խոսում է այն մասին, որ «Կատալոնիան անկախ պետություն (հանրապետություն) դառնալու իրավունքն ստացել է» և որ ինքն ընդունում է քաղաքացիների մանդատը, որպեսզի Կատալոնիան անկախ պետություն դառնա:  Բայց հետո Պուչդեմոնը  կոչ էր արել խորհրդարանին է «կասեցնել անկախության հռչակումը, գնալ համաձայնեցված բանակցությունների»:  Պուչդեմոնը նաև կոչ էր արել Իսպանիայի կառավարությանը ընդունել միջնորդների գաղափարը՝ Մադրիդի և ժեներալիտետի  միջև: