ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի  «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

«Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ առևտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019 թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու (անվճար կամ մասնակի վճարումով բժշկական օգնություն ստանալու) իրավունքը կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ  սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: