Իրենք դավաճանել են հեղափոխությանը, հիմա էլ ասում են՝ կներեք, ճգնաժամ է․ Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
Բոլորը

«Մեր ներկա իշխանությունը պետք է որոշում կայացնի կամ համակարգի հետ ես, կամ ժողովրդի ու պետության հետ ես։ Հակառակ պարագայում իրենք էլ են դառնալու այդ գործընթացի ամբողջական պատասխանատուները բառիս վատ իմաստով։ Ասել, որ մեզ այսքան տոկոս ձայն են տվել մենք ինչ ուզենք կանենք՝ պետք է վերջ տալ այդ պարզամտությանը։ Մանդատը տվել են, որ անես այս, այս այս, այս, ոչ թե, որ ինչ ուզես, մտքիցդ ինչ փչի անես, ինչպես որ մեր ԱԺ-ում անում են։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում այս չակերտավոր օրենքը Սահմանադրական դատարանի դատավորներին պետական կաշառք տալու միջոցով նրանց ՍԴ-ից հեռացնելու վերաբերյալ»,- այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Նրան ասացինք, որ իշխանությունները Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու այս օրենքով պնդում են, թե ճգնաժամ են լուծելու․ «Ճգնաժամը իրենք են հարուցել, հեղափոխություն չանելով ճգնաժամ են հարուցել, իրենք պետք է հեղափոխություն անեին, իրենք չեն արել հեղափոխություն, իրենք, կներեք, դավաճանել են հեղափոխությանը, հիմա էլ ասում են՝ կներեք, ճգնաժամ է»,- արձագանքեց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան