Եթե քծնել իմանայի, ժամանակին կքծնեի գործող իշխանություններին. Արցախի նախկին վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրեն է նկատի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հարցազրույցում ասել է, թե «անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ՝ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին, այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերի, իսկ այդպիսի առաջնորդությունն աղետալի է լինելու Արցախի համար»:

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, և թող հասցեն հստակ ներկայացնի: Ինչ վերաբերում է քծնելուն, ես չեմ քծնել երբևէ իմ կյանքում: Եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին: Այո՛, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ: Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա հավելեց, որ այսօր արցախյան խնդրի հետ կապված այն կուրսը, որն ընտրել է Հայաստանի վարչապետը, այն է, ինչի մասին Արցախի ժողովուրդը խոսում է 30 տարի շարունակ:

«Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական վիճակին և Արցախի հետ հարաբերություններին, նշեմ, որ չի եղել Արցախի իշխանությունների կողմից բարձրացված մի հարց այսօրվա իշխանության առաջ, որ չլուծվի: Եվ մենք պետք է հարգենք դա: Խոսքը շատ խոշոր ներդրումային, ֆինանսական ծրագրերի մասին է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: