ՀՀ այն իշխանությունը, որն Արցախի համար անընդունելի բանաձև քննարկի, երկար կյանք չի ունենա. նախադեպ ունեցել ենք. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
Բոլորը

Արցախի հարցով բանակցային գործընթաց չկա և, ընդհանուր առմամբ, չի էլ եղել վերջին 10-15 տարիներին: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:

«Հանդիպումներ եղել են, բայց դրանք չեն կարող կոչվել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը: Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ չի կարող լինել բանակցություն՝ առանց Արցախի: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն ընդամենը հանդիպումներ էին ունենում և քննարկում էին ինչ-որ փաստաթղթեր, որի ընդհանուր տրամաբանությունն անընդունելի էր Արցախի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ այսօր նույնպես որևէ բանակցություն չի ընթանում. «Ընդամենը կոշտացել, խստացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը: Եվ այն միտքը, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չեն, չի կարող քննարկվել, չի կարող լինել բանակցության թեմա: Սա նախապայման է մեզ համար: Իսկ հետագան կախված է լինելու՝ մեր այդ նախապայմանն ինչպես է ընդունվելու Ադրբեջանի և, ընդհանուր առմամբ, բանակցողների կողմից»:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձև, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար:

«Շատ ժամանակ մեզ ասում են՝ ինչո՞ւ այն ժամանակ քայլեր չեք ձեռնարկել: Գիտեք՝ մենք ունենք նախադեպ, երբ որ այն իշխանությունը Հայաստանում, ի դեպ՝ նաև Արցախում, որը շեղվի այդ կուրսից, երկար կյանք չի ունենալու»,- ասաց Հարությունյանը՝ կրկին հայտարարելով, որ այն իշխանությունը, որոնք Արցախի համար անընդունելի տարբերակ, բանաձև քննարկի, «կա՛մ պետք է հրաժարվի բանակցություններից, կա՛մ արժանանալու է նույն ճակատագրին՝ ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում: