«Cisco» ընկերության հետ քննարկվել են լայնաշերտ կապի՝ 5G ինտերնետի ներդրման,  կիբեռանվտանգության հնարավորությունները

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաև, որ ունեն գործունեության մեծ փորձ և կարևոր են համարում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։
Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով  թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության և թվային օրակարգի ձևավորման վրա,  մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման  մի շարք տարբերակներ։ Մասնավորապես,  լայնաշերտ կապի՝ 5G և իրերի ինտերնետի ներդրման,  կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։
Պայմանավորածություն է ձեռք բերվել  համագործակցելու երեք հիմնական ուղղություններով՝  կիբեռանվտանգության և տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ»,- ասված է ՀՀ բարձր տեխնոնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունում: