Հազարավոր մարդիկ մեզ ասում են՝ ՍԴ անդամներին բռնեք, նստացրեք. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
09.04.2026 | 22:10
TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ
09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

– Պարո՛ն Հակոբյան, երեկ լրացավ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեկ տարին: Ես հիշում եմ, որ հեղափոխականները, դեռևս մինչև արտահերթ ընտրությունները, ասում էին, որ ընտրություններից հետո կյանքի որակը նկատելիորեն կփոխվի մեր քաղաքացիների համար: Ուզում եմ, որ առանձնացնեք, թե հատկապես ի՞նչն է փոխվել մեկ տարվա ընթացքում:

– Գիտեք՝ շատ բան է փոխվել: Այդպես չեմ կարող առանձնացնել, որովհետև սկսած հասարակության որոշակի շերտերի աշխատավարձերի բարձրացումից մինչև մանկապարտեզների կառուցում, դպրոցների վերանորոգում, ճանապարհների որակյալ վերանորոգում, բանակը՝ ինչու չէ, շատ կարևոր է բանակի սնունդը, մեր սպառազինության հարցը… Այնպես որ, էականորեն շատ-շատ բան է փոխվել հեղափոխությունից հետո, ընտրություններից հետո՝ այս 1-1.5 տարվա ընթացքում:

– Այսինքն՝ ավելի նկատելի են փոփոխությունները, քան նախորդ իշխանությունների ամբողջ աշխատանքի ընթացքում:

– Բնականաբար, նկատելի են: Թեկուզ վերցնենք բանակն ու ճանապարհաշինությունը: Ես չեմ պատկերացնում, ես չեմ տեսնում, որ նախորդ իշխանությունները տասը տարվա ընթացքում այսքան բան արած լինեին բանակի համար, նախ և առաջ՝ սննդի և սպառազինության հարցը լուծելը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում այսքան բան արած լինեն: Այնպես որ՝ միանշանակ, տասը տարվա ընթացքում նրանք չեն արել այնքան զգալի բան, որքան մենք՝ այս մեկուկես տարվա ընթացքում: Ի դեպ, ասեմ, որ սա էլ՝ դեռևս առանց, ինչպես իրենք են սիրում ասել՝ ուր է ձեր տնտեսական հեղափոխությունը, ուր են ձեր ներդրումները… Եթե վերցնենք, որ իրենց ասածը ճիշտ է, այս ամենն արվել է՝ առանց այդ ամենի:

– Պարո՛ն Հակոբյան, երեկ խորհրդարանում Ձեր արած մի արտահայտությունը մեծ աղմուկ հանեց, մասնավորապես՝ ծխախոտի առիթով, որ ծխողները պետք է դառնան վտարանդի: Դուք դա ընտրեցիք «изгой» բառի փոխարեն:

– Ես չընտրեցի, ինձ դա հուշեցին…

– Հետևե՞լ եք, թե ինչպես դրան արձագանքեց սոցիալական մեդիան:

– Միանշանակ հետևել եմ: Ցավում եմ, որ… Գիտեք՝ իմ էջին հետևողները, չեմ ասում՝ իրական կյանքում ճանաչողները, որովհետև ճանաչողները, վստահ եմ՝ գիտեն, որ ես երբևէ չեմ կարող ինչ-որ մեկին այդպես վերաբերվել, որ պետք է լինի վտարանդի: Վտարանդի բառը մի փոքր, կարծում եմ, տեղին չէր ընտրված… Իմ ասելիքը մի փոքր այլ էր, որ պետք է մեկուսացած լինեն, պարզապես լինում է պահ, երբ այդ բառը չի գալիս մտքիդ, գալիս է ռուսերեն բառ, ինչը տեղի ունեցավ ինձ հետ, եկավ «изгой» բառը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով մտածում է իր երեխայի առողջության մասին, անգամ տանը ծխելիս նա մեկուսացվում է պատշգամբ, որպեսզի ծխի: Այնպես որ՝ հետևել եմ քննադատություններին, ժպիտ, երբեմն՝ ծիծաղ են առաջացրել հումորային գրառումները: Ցավում եմ, որ իմ ընկերների, իմ ֆեյսբուքյան էջի հետևողների մեջ եղել են մարդիկ, որ ագրեսիվ կերպով են անդրադարձել այդ հայտարարությանը: Ինչևէ, ես պատրաստ եմ ընդունել բոլոր այդ հայտարարությունները, գիտակցում եմ, որ ես, այնուամենայնիվ, հանրային մարդ եմ, նման ամբիոնից արել եմ նման հայտարարություն…

– Պարո՛ն Հակոբյան, այս օրինագծի կողմնակիցներին ուղղված քննադատությունները հիմնականում այն մասին են, որ դուք իրականում պայքարում եք ծխողների դեմ, ոչ թե ամեն ինչ անում եք, որպեսզի մարդիկ քիչ ծխեն…

– Նման մեկնաբանություն նույնպես կարդացի, և առիթ ունեցել եմ արդեն պարզաբանել, որ միայն ծխախոտի քարոզչության դեմ պայքարել՝ առանց ծխողների դեմ… Չեմ ասում՝ ծխողների դեմ պայքարել: Պարզապես, երբ մարդը նստում է սրճարանում, շատ կոնֆորտ իրավիճակում, վառում է ծխախոտը, մի գավաթ սուրճ է խմում, կողքից անցնող երեխաները, պատանիները նայում և ասում են՝ ինչ հաճելի է իր կյանքը: Բայց երբ այդ նույն երեխան փողոցով անցնելիս կամ սրճարանում, ռեստորանում տեսնում է, որ դուրս է եկել, անձրևին, ձյանը, առանց կոնֆորտի ծխում է, ինքը հասկանում է, որ ինչ-որ վատ բան կա այդ ամենի մեջ: Ես դա նկատի ունեմ, երբ ասում եմ:

– Այսօր խորհրդարանն ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին օրինագիծը: Ընդդիմության փաստարկներից մեկն այն է, որ քաղաքական հետապնդման եք ենթարկում նախկին իշխանությունների օրոք ընտրված ՍԴ անդամներին: Ի՞նչ կասեք այդ մեղադրանքների մասին:

– Ես չեմ տեսնում քաղաքական հետապնդում: Կա ճգնաժամ, ճգնաժամը պետք է լուծվի, այսպես երկար շարունակվել չի կարող: Ընդդիմությունը շատ տարբեր հայտարարություններ է անում, բայց իրենք էլ գիտեն, որ կա այդ ճգնաժամը: Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ Սահմանադրական դատարանը մեր աչքի լույսը չի, Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չի: Բայց, կներեք, ՍԴ-ն պետք է լինի մեր աչքի լույսը, Հրայր Թովմասյանը չէ, բայց ՍԴ նախագահը պետք է լինի մեր աչքի լույսը: Մենք աչքի լույսի նման պետք է փայփայենք մեր Սահմանադրական դատարանը և նրա նախագահին, պետք է վստահենք: Հիմա ասում են՝ մեր աչքի լույսը չեն, բայց թող մնան, աշխատեն: Այդպես չի լինի:

– Ալեն Սիմոնյանի ասած ավելի կոշտ միջոցառումները որո՞նք են կամ դրանցից մեկը:

– Չեմ կարող ասել՝ որոնք են, բայց ժողովուրդը մեզանից է պահանջում շատ ավելի կոշտ միջոցառումներ: Երբ փողոցում մոտենում են, ասում են՝ բոլորին բռնել և նստացնել, շատ փափուկ եք դուք: Բազմահազար նման մեկնաբանություններ եմ կարդացել, նման նամակներ եմ ստացել ֆեյսբուքում, փողոցում մարդիկ մոտեցել և նման կոչեր են արել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան