Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ճակատագրերը

Լուրեր

04.03.2026 | 12:20
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայության վերաբերյալ օրենքում առաջարկվող փոփոխությունները
04.03.2026 | 12:13
Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.03.2026 | 12:09
Խամենեիի ցանկացած իրավահաջորդ «ոչնչացման թիրախ է»․ Իսրայելի պաշտպանության նախարար
04.03.2026 | 12:06
Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել՝ ըստ DW-ի // Փաշինյանն ու Կոբախիձեն հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
04.03.2026 | 11:55
Անձը ՌԴ-ում պետք է հիմնավորի՝ որտեղից իրեն այդ գումարները,եթե չհիմնավորի՝ կարող է արտաքսվել․ Բեժանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 11:51
Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից Արաքս գետով անցնել Հայաստան
04.03.2026 | 11:43
Իրավապաշտպան խումբը հայտնում է Իրանում ավելի քան 1000 քաղաքացիական զոհի մասին
04.03.2026 | 11:36
Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան
04.03.2026 | 11:29
Կարեն Խաչանովը կարողացել է մեկնել Դուբայից և կմասնակցի Ինդիան Ուելսի մրցաշարին
04.03.2026 | 11:20
Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը 
04.03.2026 | 11:11
Քննարկվել են ՀՀ-Նորվեգիա և ՀՀ-Իսլանդիա հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները
04.03.2026 | 11:00
ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները. ՈՒՂԻՂ
04.03.2026 | 10:57
Օմանից Երևան է տեղափոխվել 90-ից ավելի ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ
04.03.2026 | 10:50
ՔԿ-ն զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ է բացահայտել
04.03.2026 | 10:39
UNF․ Միհրան Հարությունյանը ճանաչվել է ամսվա լավագույն մարտիկ
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: