Ժողովրդավարության պահապանից՝ ժողովրդավարության բանտապան․ Արման Բաբաջանյանը ՍԴ-ի՝ վերջին 20 տարվա գործունեության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու տասնամյակից ավելի ՍԴ-ն հանդիսացել է այն ատյանը, որը ձախողելով իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել, իսկ որոշ դեպքերում խթանել է ՀՀ-ում հակաժողովրդական, հակաիրավական զարգացումները։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ՍԴ-ի՝ վերջին առնվազն 2 տասնամյակի գործունեությունը պատկերավոր նկարագրությամբ կարելի է բնութագրել որպես ժողովրդավարության պահապանից ժողովրդավարության բանտապանի վերածվելու դերակատարություն։ ՀՀ-ում կա սահմանադրական ճգնաժամ։ Գրեթե, բոլոր դեպքերում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, բանտարկություններով, սպանություններով։ Համոզված կարող ենք պնդել, որ այս խնդրո առարկա դատարանը գործուն մասնակցություն է ունեցել անցած ավելի քան 15 տարիների բոլոր ընտրությունների ու հանրաքվեների կեղծման գործընթացին։ Այս պայմաններում մենք նրանց ու ընդհանրապես ՍԴ-ի գործունեությանն իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն առաջարկում ենք արտոնյալ պայմաններոով պաշտոնաթող լինել։ Այսօր ՍԴ անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ՝ աշխատավարձի չափով»,- ասաց Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։