Վտանգավոր է, երբ բոլոր մտավախություններին պատասխանում են՝ «կարևորն առաջնագծում չեն կրակում»․ Անժելա Էլիբեգովա

Լուրեր

02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մեջ երկու խնդրահարույց պահ կար․ առաջինը՝ տեղեկացվածության պակասը մեր հանրության շրջանում, որը նաև իրավիճակի շուրջ էմոցիոնալ վերաբերմունք է առաջացնում։ Արդյունքում հանրությունը սկսում է ինֆորմացիա կլանել նաև հակառակորդի մամուլից և պաշտոնական տեղեկատվությունից, ինչը, բնականաբար, լավ չէ, որովհետև հակահայկական թեզերը ներմուծվում են մեր հանրության մեջ և ավելորդ, անհասկանալի տրամադրություններ են ստեղծվում։ Բայց դրա մեղավորը հանրությունը չէ, հանրությանը պետք է տեղեկացնել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Մեկ տարուց ավելի է՝ փորձագետներն ասում են, որ մեզ պետք է տեսնել հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը, թե ինչով ենք մենք գնում հանդիպումների։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ՝ նոր թեզեր կա՞ն, թե՞ չկան։ Փաստորեն, նոր միայն՝ 1․5 տարի անց Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում տվեց այդ հարցի պատասխանը։ Արդյունքում տեսանք, որ գրեթե նոր բան չկա։ Նույն թեզերն են, որոնցով հայկական կողմը գնում էր բանակցությունների տարիներ շարունակ։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրա մասին չէր խոսվում, թե որն էր մեր դիրքորոշումը»,- հավելեց փորձագետը։

Նա, միաժամանակ, հավելեց, որ թեև արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում պաշտոնական դիրքորոշում ունենք, բայց չունենք քարոզչական թեզեր, իսկ ադրբեջանական կողմն այդ հարցում շատ ակտիվ աշխատում է։

«Նրանք հանդիպումից առաջ փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել, վերջնագրի նման իրենց դիրքորոշումը հայտնել արցախյան հարցի վերաբերյալ։ Շատ կոշտ դիրքորոշում էր, «կարմիր գծեր» գծեցին իրենց համար և սկսեցին դա իմպլեմենտացիա անել։ Բացի այդ՝ բանակցային գործընթացում Բաքուն փորձում է ակտիվորեն ներմուծել, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, փորձում է դրան լեգիտիմություն հաղորդել և բարձրացնել պաշտոնական Ստեփանակերտի մակարդակի։ Ի՞նչ ենք մենք անում՝ դա կանխելու համար։ Այս բոլոր հարցերի պատասխանները փորձագիտական հանրությունը, լրագրողները, պարզապես հանրությունը չունի»,- նշեց Էլիբեգովան։

Մեկ այլ վտանգավոր միտում էլ նա համարում է այն, որ ամեն անգամ ԼՂ հիմնախնդրի շուրջ փորձ է արվում հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել․ «Բրատիսլավայից հետո ևս մեկ անգամ ես այդ միտումը նկատում եմ, որ բոլոր մտահոգություններին, մտավախություններին պատասխանում են՝ «դե, կարևորն առաջնագծում չեն կրակում» թեզով։ Որովհետև մենք գիտենք, որ եթե չեն կրակում, դա չի նշանակում, որ իրավիճակը չի կարող լարվել»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան և Ադրբեջան Լավրովի կատարած այցին, փորձագետը փաստեց, որ նա, փաստացի, ամեն կողմին իրեն հաճելի և ձեռնտու հայտարարություններ արեց։ «Բայց ուշագրավ է, որ այստեղ ավելի շատ խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքից, իսկ Բաքվում հանդիպումներում ֆիքսվեց, որ հայկական կողմի հայտարարությունները, այնուամենայնիվ, չեն նպաստում, որ պրոցեսն առաջ գնա»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին, որոնց նպատակը կողմերի՝ խաղաղությանը պատրաստելուն նպաստելն էր, ըստ Անժելա Էլիբեգովայի՝ դրա փոխարեն ադրբեջանցի լրագրողները Հայաստանից և Արցախից վերադառնալուն պես, ինչպես և սպասվում էր, հակահայկական քարոզչությամբ լի նյութեր հրապարակեցին՝ իրականությունից կտրված, առհասարակ իրական պատկերի հետ աղերս չունեցող։

«Հիմնական թեզերը, որ ադրբեջանական քարոզչությունը փորձեց վերադառնալուն պես հրամցնել իր հանրությանը, այն է, որ Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակը  բավականին ծանր է, ի տարբերություն շատ զարգացած Ադրբեջանի՝ այստեղ իրավիճակը ծայրահեղ վատ է։ Բացի այդ՝ փորձեցին ամրապնդել այն միֆը, որ հայաստանցի-արցախցի պառակտում կա, և հակամարտության հանդեպ վերաբերմունքը նույնպես տարբերվում է․ Արցախում, իբր, հակամարտությունից վախենում են, իսկ հայաստանցիներն անտարբեր են: Եվ երրորդ՝ փորձեցին առաջ տանել ևս մեկ թեզ, որ հայկական կողմը բացարձակ հետաքրքրված չէ հակամարտության լուծմամբ, այսինքն՝ հայկական կողմն է ապակառուցողական, ոչ թե ադրբեջանական կողմը»,- արձանագրել է ադրբեջանագետը