«Մենք չունենք ներքին թշնամի, որոնց դեմ պետք է նման գործունեությամբ զբաղվենք»․ ՀՅԴ-ական երիտասարդը՝ «պարտիզանական հարվածի» մասին

Լուրեր

02.02.2026 | 11:43
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
02.02.2026 | 09:30
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

Ներքին ժողովրդավարությունը Դաշնակցության մեջ շատ արմատացած է։ Եթե օրինակ բերենք մեր խմբային ժողովները, ցանկացած հարց, որ մտնում է ժողով, բոլորն իրավունք ունեն՝ արտահայտվելու՝ իրենց անկեղծ մտահոգություններն ու առհասարակ տեսակետները արտահայտելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։

«Բայց մի շատ մեծ «բայց» կա․ երբ ժողովն արդեն կայացնում է որոշում, այդ պահից հետո մենք բոլորս դառնում ենք մի զինվոր՝ այդ նպատակն իրագործելու մեջ։ Դա ներքին ժողովրդավարությունն է։ Եթե այդ որոշումից հետո ցանկացած ոք ուրիշ ուղղությամբ է գնում, գոյություն ունի կանոնագիր, և համապատասխան կետով իրենք արժանանում են համապատասխան պատժի»,- անդրադառնալով վերջերս ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդների մասին հարցին՝ ասաց Արշակ Մեսրոպյանը։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ վստահեցրեց, որ երիտասարդներին կուսակցությունից հեռացնելու որոշումը կայացվել է ոչ թե այն բանի համար, որ նրանք չեն մասնակցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով անցկացվող ցույցերին, այլ որ հրապարակային քննադատել են կուսակցությանը, որն արգելված է ՀՅԴ կանոնագրով։

«Այդ կանոնագիրը լավն է, թե՞ վատը, այլ հարց է։ Մեզ համար այդ կանոնագիրը, որին բոլորս ենթակա ենք։ Մեզ համար քննադատության տեղը ժողովն է, որտեղ կարող ենք ամենաբարձրագույն պաշտոնը զբաղեցնող դաշնակցականին հրավիրել և պատասխան պահանջել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հեռացված երիտասարդների հրապարակած նամակում տեղ գտած «պարտիզանական հարված» արտահայտությանը, Արշակ Մեսրոպյանը վստահեցրեց՝ դա վերաբերել է սահմանից այն կողմ գտնվողս թշնամուն։

«Եթե նման արտահայտություն անգամ եղել է, դա ուղղված է եղել մեր սահմանից այն կողմ թշնամիներին։ Մենք չունենք ներքին թշնամի, որոնց դեմ պետք է նման գործունեությամբ զբաղվենք։ Չկա՛ նման բան։ Մեկ անգամ և ընդմիշտ պետք է վերջակետը դնենք այդ հարցի»,- հայտարարեց Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ղեկավարը։

Իսկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության օրակարգի թիվ մեկ խնդիրն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում վարվող քաղաքականությամբ և այդ քաղաքականության պատասխանատու Արայիկ Հարությունյանի հրաժարականով: Ընդ որում, նրանց չի բավարարում ոչ միայն ոլորտում տարվող քաղաքականությունը, այլև բարձրացվող հարցերին տրվող պատասխանները։

Հարցին՝ շարունակելո՞ւ են պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, դաշնակցական երիտասարդները դրական պատասխանեցին։ «Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամատասխան ուժ։ Դրա միակ պատճառը և պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով պարզապես չգնաց հանդիպման, և, ինձ թվում է, առաջիկա շաբաթում մենք էլի կունենանք համապատասխան ակցիա, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հակադարձել, թե «զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժը չի կարող հրաժարականի պահանջ ներկայացնել», Քրիստինե Վարդանյանը պատասխանեց․ «Մեզ մոտ ժպիտ է առաջացնում այդ արտահայտությունը, որ ասում են՝ դուք հասկանո՞ւմ ենք, որ հրաժարական չի տալու: Համաշխարհային պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ այնպիսի դեմքեր են հրաժարականներ տվել, որ դրանից երկու շաբաթ առաջ չէին պատկերացնում, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ: Հաշվի առնելով այս զարգացումները, այդ մարդիկ, ուժերը, որ պնդում են՝ անհնար է որևէ պաշտոնյայի հրաժարական, մենք ուղղակի չենք հասկանում՝ ինչպես են այդ մարդիկ քաղաքականությամբ զբաղվում։ Եվ երկրորդ՝ զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժին հակազդելու համար ամբողջ Հանրային հեռուստաընկերության եթերը մեկ օր տրամադրվում է այդ ուժի հակաքարոզչությանը: Եթե սա զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժն է, ես վախենում եմ պատկերացնել՝ ուժեղ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի դեմ ինչ է լինելու»: