Վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների համգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց հղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

«Ակնհայտ է՝ քաղաքական շահարկումներ եղել են և ապագայում ևս կլինեն։ Կցանկանայի ներկայացնեիք՝ արդյոք դիմադրություն եղե՞լ է, և ե՞րբ սպասենք Խաչատուրովի, Բաղմանյանի և Սերժ Սարգսյանի հարցաքննությանը»,- հետաքրքրվեց Բաբաջանյանը։

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ դիմադրությունների հանձնաժողովը չի հանդիպել։

«Գուցե չհասկացված պահեր եղել են, բայց հանձնաժողովն իր կազմով կարողացել է հաղթահարել այդ չհասկացված պահերը, և այսօր մենք ունենք լիարժեք առաջ գնալու մեծ հնարավորություն, քան սկզբնական փուլում է եղել։ Ինչ վերաբերում է, թե ովքեր պետք է լինեն վերջին փուլում հրավիրյալները, դրանք մեր հանձնաժողովի կողմից հաստատված են։ Եվ Ձեր մատնանշած առումով, այո՛, հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց՝ ընդհուպ մինչև այդ ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, որովհետև, վերջին հաշվով, ինքն իրականացրել է գլխավոր հրամանատարի գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից»,- նկատեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։