Երկու քննչական մարմին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն են ունենալու․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Կառավարությունն՝ ի դեմս Արդարադատության նախարարության, շատ ակտիվ տեմպով զբաղված է ոլորտային քաղաքականության մշակման գործով։ Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդումանը, պայմանավորված է այն համգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»,- այս մասին ԱԺ-ում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

«Որևէ դեպքում Կառավարությունը չի ասում, որ ոչ, Ոստիկանությանը չպետք է տալ նման հնարավորություն, այլ ասում է, որ նման հատվածական կարգավորումներով Ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն։ Պարոն Բաբաջանյան, Դուք ասում եք, որ Ոստիկանությունն այսօր զրկված է գաղտնալսելու հնարավորությունից, ո՛չ, դա այդպես չէ, ինքնուրույն կազմակերպման հնարավորությունն է բացակայում, որն ապագայում Ոստիկանությունը, հնարավոր է, կարող է ունենալ, բայց միայն համալիր կարգավորումների արդյունքում», – ասաց Գալյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։

«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։