Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. Մոդեստ Կոլերով

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի է անցել 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպված գագաթաժողովից՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրադրության քննարկմանը:

Հանդիպման նշանակությունը

Սա 2016թ. ապրիլյան պատերազմից  հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ էության, հենց այս հանդիպման շնորհիվ (կամ գոնե այս հանդիպումից հետո) հնարավոր եղավ էապես թուլացնել ծայրաստիճան լարվածությունը արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում, որն այդ վիճակին էր հասել ապրիլյան ռազմական էսկալացիայի հետևանքով, և առժամանակ կանխել անխուսափելի թվացող լայնածավալ պատերազմի վերսկսումը:

Հայտարարությունը

Վիեննայի գագաթաժողովի արդյունքներով ընդունվեց հայտարարության տեքստ, որում  նշվում էր, թե ովքեր են մասնակցել հանդիպմանը և ինչ նպատակով է այն կազմակերպվել: Հայտարարությունը արվել էր համանախագահող երեք պետությունների ներկայացուցիչների անունից: Նշվում էր, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան պնդել են 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Մյուս կետը վերաբերում էր հակամարտող կողմերի միջև վստահության մեխանիզմների ստեղծման հարցին:

«Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»,- նշվում էր Վիեննայի հայտարարության մեջ:

Վիեննայի, ինչպես նաև դրանից շուրջ մեկ ամիս անց Սանկտ Պետերբուրգում ռուսական նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները դարձան կարևորագույն ելակետ հետագայում կայացած բոլոր երկխոսությունների համար, իսկ դրանց կատարումը մինչ օրս մնում է կարգավորման գործընթացի օրակարգային խնդիրներից մեկը:

Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ թե՛ Վիեննայի և թե՛ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել այն պատճառով, որ Ադրբեջանը չի ստորագրել այդ փաստաթղթերի տակ և չի ճանաչում իր ստանձնած պարտավորությունները:

– Պարոն Կոլերով, ի՞նչ կարելի է արձանագրել այսօր՝ Վիեննայի գագաթաժողովից մեկ տարի անց: Կա՞ արդյոք որևէ առաջընթաց Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների կատարման հարցում:

– Վիեննայի գագաթաժողովը որևէ արդյունք չունեցավ՝ խորհրդատվականից բացի: Գլխավոր արդյունքը նախապատրաստությունն էր Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը: Բայց փաստաթուղթը, որը քննարկվել և համաձայնեցվել է մասնակիցների կողմից, չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ուստի կարելի է ասել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը ևս ավարտվել է անարդյունք:

Ամփոփելով վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարելի է ասել, որ տեղի է ունենում բանակցային ձևաչափի դեգրադացիա: Ադրբեջանը հետևողականորեն խարխլում է բանակցային ձևաչափը՝ հրաժարվելով կյանքի կոչել նույնիսկ միջանկյալ, խորհրդատվական պայմանավորվածությունները:

– Ամեն դեպքում Վիեննայում հակամարտող կողմերի միջև բարձր մակարդակով առաջին հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո: Այդ հանդիպման ընթացքում շեշտը դրվել է մի շարք սկզբունքային խնդիրների վրա՝ կապված մասնավորապես 1994-95 թթ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանման, շփման գծում մշտադիտարկման ու հետաքննության մեխանիզմների ներդրման և այլ հարցերի հետ:

– Այո, ընդգծվել է դրանց իրագործման անհրաժեշտությունը, բայց Ադրբեջանը չի ճանաչել իր ստանձնած պարտավորություններից որևէ մեկը: Այդ ամենը մնացել է առաջարկների մակարդակի վրա: Ադրբեջանը չի ընդունում, թե որևէ պարտավորություն է ստանձնել Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում:

– Բայց Դուք կարծում եք, որ այս պայմանավորվածությունների կատարումը անհրաժեշտ պայմա՞ն է, որպեսզի այդ հիմքի վրա հետագայում հնարավոր լինի շարունակել բանակցությունները և անցնել հակամարտության բուն կարգավորմանը: Եթե չստեղծվեն վստահության ամրապնդման մեխանիզմներ կողմերի միջև, չհարգվի զինադադարի համաձայնագիրը, շարունակվեն հրադադարի խախտումները, հնարավո՞ր է այդ դեպքում ընդհանրապես խոսել ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին:

Լավ է, որ խոսակցությունների և բանակցությունների այդ ռեժիմը նվազեցնում է ռազմական վտանգը, բայց բանակցային գործընթացը ամենևին էլ չի չեզոքացնում պատերազմի վտանգը: Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է, իսկ այս պայմաններում, երբ թե՛ Վիեննան և թե՛ Պետերբուրգը մնացել են անարդյունք և չեն ստիպել ադրբեջանական կողմին ստանձնել որևէ պարտավորություն, իմաստ չկա նոր հանդիպումներ անցկացնել:

– Կարծում եք՝ որևէ առաջընթաց չի՞ եղել Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո:

– Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ստորագրված չեն: Ադրբեջանը դա է մշտապես պատճառաբանում, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթղթերը: Ահա և վերջ: Պետք չէ պատրանքներ տածել: Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:

 

Արամ Սարգսյան