Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
Բոլորը

«Վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց ես հայտարարեցի, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ Համակարգային կոռուպցիան այն է, երբ որոշակի գումար հոսում է դեպի վերև, և ես կարող եմ հաստատել, որ այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց սա չի նշանակում, որ չկան կոռուպցիոն երևույթներ։ Կա քաղաքական կամք՝ կոռուպցիան արմատախիլ անելու։ Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական թիմի անդամները չեն ունենալու ներում և բեկում՝ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում։ Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Կոռուպցիայի մեզ ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում՝ լինել երաշխավորված կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ երբեմն կոռուպցիան կառուցվում է պարզ նախադասությունների ձևով: Օրինակ՝ պետական ինստիտուտներին մատակարարել շատ ավելի էժան և որակյալ ապրանք:

«Ո՞վ կասի՝ ո՛չ, մի մատակարարեք, բայց մրցութային պրոցեսներում կարող են ի հայտ գալ զարմանքի բերող նախադասություն՝ մենք ձեզ ասել էինք։ Կարող է պարզվել, որ կոռուպցիոն պահանջներ են դրվում, երբ, օրինակ, որևէ մեկն ասում է՝ մենք գյուղում ուզում ենք կառուցել մի դպրոց, և ասել՝ կառավարությունում տեղյակ են։ Վարչապետին բարևելը կոռուպցիոն առումով ազատ փոխարկելի արժույթ է։ Եթե նկատեք, որ բարևների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ այլ բան չմտածեք, դա է պատճառը։ Այո՛, մեր կառավարությունը և ես անձամբ… քաղաքական կամքը նույնիսկ թույլ է հնչում այստեղ։ Ինձ համարում եմ կոռուպցիայի հետ անհամատեղելի մարդ»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր համար չկա ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչ. «Չորս բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, և սա շարունակվելու է։ Բացառված է, որ մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան