Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ու ընտրություններից առաջ հասարակական կարծիքը

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահը զարմացնում է ժողովրդավարական պետությունների ղեկավարների հետ լարված հարաբերություններով այն դեպքում, երբ զարկ է տալիս ջերմ կապերին ոչ ժողովրդավարների հետ. գրում է VOA-ն:

Նա հաճախ է կոշտ ու խիստ հայտարարություններով հանդես գալիս ՆԱՏՕ-ի ղեկավարների ու մյուս դաշնակիցների մասին: Օրինակ՝ Կանադայի վարչապետին վերջերս նա անվանեց «երկերեսանի», երբ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահներին նա համարում է «լավ ընկերներ ու լավ մարդիկ»: «Ես հավատում եմ, որ նախագահ Սի Ծին Պինը ցանկության դեպքում շատ մարդասիրական եղանակով կլուծի Հոնկոնգի խնդիրը»,- ասել է Թրամփը:

Իր նախորդներից Թրամփը տարբերվում է նաև Հյուսիսային Կորեայի հարցում, որի ղեկավարին նա գրում է իր իսկ խոսքերով ասած «գեղեցիկ նամակներ» ու նույնիսկ այցելում այդ երկիր: «Կարծում եմ, դուք կունենաք հիանալի ապագա ձեր երկրում»,- ասել է Թրամփը ու Կիմ Չեն Ընին անվանել «խոշոր առաջնորդ»:

Սակայն հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կողմնակից է ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությանը:

Հարցման ենթարկվածների 78 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պիտի պահպանի ու զարկ տա ՆԱՏՕ-ին իր աջակցությանը: 60 տոկոսը հավատացած է, որ այլ երկրներում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը զարկ տալու հանգամանքն ԱՄՆ-ը դարձնում է ավելի անվտանգ:

Թե որքանով Թրամփի վարած արտաքին քաղաքականությունն ազդեցություն կգործի ընտրողների վրա, վերլուծաբան Դինա Սմելցն ասում է. «Նախագահական այս եկող ընտրությունների ժամանակ մարդիկ ավելի, քան նախկինում, հաշվի կառնեն դաշնակից պետությունների հետ հարաբերություններում դրական ու բացասական զարգացումները»:

Սակայն ամենաորոշիչն ընտրություններում լինելու են ներքին հարցերը, առաջին հերթին առողջապահական համակարգը, տնտեսությունն ու ներգաղթը: