Աբովյանի դպրոցներից մեկի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դի
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհետ կորած երեկվանից որոնվում էր:
Նա թաղման արարողությանը մասնակցելուց հետո տուն չէր վերադարձել: