ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. hetq.am

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ. գրում է hetq.am-ը:

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ:

Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է:

«Իմ ֆիրման է։ Այդ ժամանակ, որ ֆիրման բացվում էր, Հայաստանում չէի ես։ Ընկերոջս՝ Մամե Ամիրյանի, հետ որոշեցինք բացենք ֆիրման։ Ինքը ուղղակի պարսկագետ է, լավ խոսում է պարսկերեն, որ պայմանագիրը Պարսկաստանի հետ էր, պարսակերենի հետ կապված էր, որոշեցինք, որ ինքը կլինի, մինչ ես կգամ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը։

Ռոման Մուրադյանը հնարավոր համարեց, որ հետագայում Մամե Ամիրյանը կարող է դուրս գալ ընկերության սեփականատերերի ցանկից, և վերջինիս փոխարինի ինքը։

Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Նշենք, որ Ռոման Մուրադյանը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ-ի պետի խորհրդական։

Ռոման Մուրադյանը հավաստիացնում է՝ իշխանության հետ ունեցած կապերը դեր չեն ունեցել մրցույթում:

Գնումների հաշվետվողականության armpes.am համակարգի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը վառելիքի գնման՝ այս տարվա երկրորդ ամենախոշոր պայմանագիրն է։ Դիզվառելիքի ձեռքբերման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «Մաքսօիլ» ընկերության հետ՝ սույն թվականի հոկտեմբերի 30-ին։ Պաշտպանության նախարարությունը «Մաքսօիլ»-ից ձեռք է բերել 3 միլիարդ 148 միլիոն դրամի ավիավառելիք։

Ռոման Մուրադյանն ասաց, որ Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում հաղթել են, քանի որ ամենացածր գինն են առաջարկել։ Հավաստիացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ իշխանությունում ունեցած  ընկերները որևէ դեր չեն ունեցել մրցույթում հաղթելու գործում:

«Պարոն Փաշինյանի գաղափարները ինձ միշտ հարազատ է եղել, չնայած նրան, որ ժամանակին պետական պաշտոնի եմ աշխատել։ Բայց կաշկանդվածություն չկա, որովհետև իմ կուսակցությունը չի խառնվում նման բիզնեսային բաների մեջ»,- ասաց Ռոման Մուրադյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում՞