«Տիկին Հակոբյանն Ալիևային պիտի հրավիրեր Արցախ՝ Կոմիտասի համերգի, իսկ մուղամ լսելու համար գնային Բաքու». Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
Բոլորը

Factor.amհարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ-ում՝ 5 միլիարդ դրամի հափշտակության գործով: Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Առաջին հերթին այդ մեղադրանքն առաջադրելով՝ նոր իշխանությունները մի տեսակ իրենցից մի կողմ են դնում այն կասկածները, որ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին և այլոց առաջադրում են մեղադրանք, իսկ Սերժ Սարգսյանին և թիմին՝ ոչ: Բայց, միևնույն ժամանակ, այդ մեղադրանքի բնույթն է ինձ մոտ տարակուսանքի տեղիք տալիս։ Տեսեք՝ պետական շորթումը,- իսկ այստեղ պետական շորթման մասին է խոսքը,- ընդհանրապես փաստաթղթային գործընթաց է։ Իսկ մենք գիտենք, որ ցանկացած կոռումպացված իշխանություն և, մասնավորապես, վերջին կոռումպացված իշխանությունը երբևէ փաստաթղթային գործունեությունը չի տարել կեղտոտ ինչ-որ սխալներով և այլն։ Բոլորը դա էին ասում, որ թղթի վրա ամեն ինչ նորմալ է, իսկ իրականում՝ ոչ։ Եվ շատ դժվար կլինի հավաքել հանցակազմ: Դրա համար կարիք կլինի հավաքել բազմաթիվ վկաներ, իսկ որքան հասկանում եմ՝ այս պրոցեսի մեջ ներգրավված վկաներն իրենք էլ հենց պրոցեսի մասնակիցներն են։ Այսինքն, այդ մարդիկ, կարծես, պիտի իրենք իրենց դեմ վկայություն տան։ Ինձ համար մի քիչ կնճռոտ հարց է։ Տեսեք, ստացվում է այսպես՝ փաստացիորեն մեղադրանքն առաջադրված է, ռեաբիլիտացված են նոր իշխանությունները, բայց այդ մեղադրանքը հասցնել ավարտին, փաստական բազա հավաքել հնարավոր չէ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի կալանքի պարագայում փաստական բազան չկա, բայց կա ակնհայտ քաղաքական կամք, և մեղադրանքն էլ շատ լուրջ քաղաքական է, այստեղ մի տեսակ մեղադրանքի հետ խնդիրներ կան։ Կամ էլ կա մեկ այլ բացատրություն, որ երկար փնտրելուց հետո միայն դա են գտել։

-Հաջորդ պատմությունը նույնքան սկանդալային է՝ քաղաքապետարանի նվիրատվությունների թեման։ Դուք այստեղ կոռուպցիոն տարրեր տեսնու՞մ եք։

-Ստիպված ենք հիասթափեցնել բոլորն այն մարդկանց, որոնք որոշել են հեղափոխությանը վերաբերվել իբրև դեֆոլտային վստահության գործընթաց։ Որովհետև հեղափոխությունը նրա համար է, որ բարելավվի հանրապետության ոչ թե հոգեբանական վիճակը, այսինքն, մարդկանց չբերի ոչ պլանաչափ և սին ոգևորությունների մի տրցակ, այլ հեղափոխությունը նրա համար է, որ կարգավորվեն իրավական հստակեցումները, որ մարդիկ ունենան… ինչպես ես եմ ասում՝ փռում ենք ստանդարտին։ Ինչ կա, պիտի փռվի ստանդարտին։ Ցանկացած բան, որը ընթացել է կուլուարներում, ցանկացած բան, որը եղել է գաղտնի, ցանկացած բան, որն այժմյան իշխանական մատուցման մեջ արգումենտացիա է, ուղղակի մանկական թոթովանք է հիշեցնում։ Նայեք՝ ինչ են ասում, ասում են՝ Սամվել Ալեքսանյանին, ի պատասխան կամազների նվիրատվության, տրված է ոչ թե շինարարության թույլտվություն, այլ նախագծի իրավունք։ Կամ՝ մենք չգիտեինք, թղթերում չկար, որ «Ալեքս ընդ հոլդինգը» պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Երբ մենք մտնում ենք, բացարձակ չեմ սիրում այդ բառը, «ափաշքարա» փաստերի նման մատուցման գործիքակազմ, մենք պետք է հասկանանք, իշխանություններն էլ պետք է հասկանան, որ, իհարկե, բազում ֆեյքեր հիմա Ֆեյսբուքում ծածանում են դրոշները, ճչում են, որ՝ կեցցե՛ն քաղաքապետը և մնացած բոլորը, որ նրան հետևում են… ձեռի հետ զարմանալիորեն այդ գործարքը քաղաքապետին պաշտպանում են նաև այն սև ու մութ պրոիշխանական ուժերը, որոնց մասին այդքան շատ խոսում են, բայց ոչ մեկին չի հուզում, որ, ասենք, ինչո՞ւ «ՎԵՏՕ»-ն և մի ստվար զանգված հեղափոխական մամուլից միասին պաշտպանում են քաղաքապետին։ Ա՛յ՝ այստեղ պետք է կոնսպիրոլոգիական տեսություններ ի հայտ գան։ Եվ ասում եմ՝ երևի ոմանք պաշտպանում են ոչ թե քաղաքապետին, այլ Սամվել Ալեքսանյանին, և դա կրկին ապացուցում է, որ առկա է գործարք։ Այստեղ ոչ թե իշխանությունները պետք է կենտրոնանան «Լուսավոր Հայաստան»-ին կամ այլոց ֆեյքերի օգնությամբ տապալելու վրա, որովհետև դա կարճ և ոչ պրոդուկտիվ ճանապարհ է։ Որովհետև եթե մի բան մարսում ես, հետո գալիս է մեկ այլ սկանդալ, մեկ ուրիշ սկանդալ, և այդ ամենը ծանրանում է Նիկոլ Փաշինյանի ուսերին: Այդպես դժվարությամբ նա նվաճել է ժողովրդի վստահությունը, և այդ վստահությունը ո՛չ անսպառ է, ո՛չ էլ անվերջ։ Այդպես յուրաքանչյուրն այդ վստահությունից ինչ-որ բան կճմկտի, մի այդպիսի կիսանկանդալով, կիսաբացահայտումով, հետո ինչ-որ գործոններ կգումարվեն, օրինակ՝ 6 տոկոսանոց առողջապահական հարկը, և մի օրում վստահությունը կարող է չքանալ։

Տիկի՛ն Սեդրակյան, վարչապետի կինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային հրավիրել է Ղարաբաղ՝ մուղամ լսելու։ Ինչպե՞ս եք գնահատում Աննա Հակոբյանի քայլը։

-Ես կտրականապես կարծում եմ, որ տիկին Հակոբյանը պետք է այդ մուղամ բառը փոխարիներ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ Ղարաբաղում մուղամ չկա և չի հնչել։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ նույնիսկ այն ժամանակներում, երբ ադրբեջանցիներն ու ղարաբաղցիներն ապրում էին  Խորհրդային Միությունում համեմատաբար հաշտ ու համերաշխ, մուղամ լսելու մշակույթ կոնկրետ Արցախում չի եղել։ Գուցե հեռավոր ադրբեջանական գյուղերում կար, բայց երբ խոսում ենք մայրաքաղաքի և հայկական բնակեցված վայրերի մասին, մուղամ չի եղել։ Այսինքն՝ ինքնին մուղամ բառի օգտագործումը ցույց է տալիս, որ ադրբեջանցի տիկինը համերգի չի, որ Արցախ գալիս է: Աննա Հակոբյանը կարող է հակադարձել, որ մեծ սիրով Մեհրիբան Ալիևային կարող է հրավիրել Արցախ՝ դասական երաժշտության համերգի։ Այդ մի գեղեցիկ ֆրազով մուղամի կատեգորիան վերացնելով և ցույց տալով, որ կա հայկական ինքնիշխանության, արցախապաշտպանության, հայկական սկզբունքայնության մի սիստեմ, որին,- ես հասկանում եմ՝ ինչ նպատակ է հետապնդում վարչապետի կինը՝ ցույց տալով, որ մենք բաց ենք խաղաղասիրական գործողությունների համար, և դա ես ողջունում եմ: Որովհետև ինչ-որ քայլեր պետք է արվեն, թեկուզ շոուի կարգի, բայց նույնիսկ այդ շոուի մեջ ամեն բառ կարող է ամբողջ իրադրությունը փչացնել։ Երբ տիկին Հակոբյանն ասում է՝ մենք ձեզ կհրավիրենք Ղարաբաղ, դրա հետևից պիտի ասի՝ Կոմիտասի համերգի, դասական երաժշտության համերգի, հետո մենք կգնանք Բաքու և կլսենք մուղամ, որովհետև մենք գտնվում ենք մի տարածքում, որտեղ դա ազգային մշակույթ է։

-Իսկ եթե նա Արցախ է գալիս մուղամ լսելո՞ւ…

-Ա՛յ, եթե նա գալիս է Արցախ՝ մուղամ լսելու, ոչ ոք նրան չպետք է հրավիրի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան