Որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ․ «Արդյոք ասյպիսով հնարավոր է հանգուցալուծել ՍԴ-ում առկա ճգնաժամը, նաև ինչպե՞ս եք վերաբերվում այն քննադատություններին, որ դա ունի քաղաքական բնույթ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ․ «Հետևաբար քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում մի քիչ նոնսենա է և ինձ հիշեցնում է հին ժամանակները, երբ որ ասում էին եկեք ընտրությունները չքաղաքականացնել, լավ ասում էին ինչու եք ընտրությունները քաղաքականացնում, թողեք բրինձը, ասֆալտը նորմալ անենք․․․»։

Վարչապետը նաև մեկնաբանեց, թե ինչ է նշանակում քաղաքական նկատառում․ «Քաղաքական նկատառումը հետևյալն է, որ ՀՀ-ում ՍԴ-ի հետ կապված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին և եթե լուծումներ չլինեն այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան