Զինծառայող Արթուր Աջամյանի մահը որակված է սպանություն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին Արցախի բանակի մարտական հենակետերից մեկում մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները և համագյուղացիները դադարեցրին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիան։

Հիշեցնենք, նրանք պահանջում էին պեական մարմիններից հայտնել, թե ով է սպանել իրենց զավակին։

«Կասկած չունենաք, որ ամեն ինչ կլինի արդարության սկզբունքները պահելով»,- դիմելով զինծառայողի հարազատներին՝ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Զինծառայողի հորեղբայրը պատասխանեց․ «Չենք սպասում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա Ագզային ժողով, այդքանով վստահում ենք պարոն Քոչարյանին ու գնում ենք»։

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն էլ է ներգրավվում իրավական գործընթացում։ «Հայտնի դարձավ, որ Արթուր Աջամյանի մահը որակված է սպանություն և շատ վտանգավոր են այն հրապարակումները, թե տեղի է ունեցել ինքնասպանություն։ Դա անմարդկային է։ Երբ չիմացած բանին որակում են տալիս․․․ խառնեցին հարազատների հոգեկան աշխարհը։ Մի դժբախտություն ունեին, տասն էլ ավելացրին։ Քննությունն ընթանում է սպանության հոդվածով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: