Ո՞վ չի տիրապետում ինֆորմացիային․ «համապատասխան» բանավեճ Ծառուկյանի և Մարությանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
Բոլորը

Աբովյան 5 հասցեում ենք, սա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից կառուցվելիք այն հյուրանոցն է, որն արդեն մի քանի օր է, ինչ դարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի և Գագիկ Ծառուկյանի հեռակա բանավեճի պատճառ։

Քաղաքապետը պնդում է՝ շինության երկու հարկերը անօրինական են կառուցվել, Գագիկ Ծառուկյանը հակադարձում է, որ հենց Մարությանն է թույլատրել այդ հատվածում բարձրահարկ շենք կառուցել։ Կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակին ու ինֆորմացիային չտիրապետելու համար։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռևս այս տարվա մարտ ամսին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շինարարություններից և ներդրումներից չի հասկանում․ «Համապատասխան քաղաքապետը պրոբլեմներ ա ստեղծում շինարարության համար»։

Նախօրեին քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթին ասաց, որ Ծառուկյանը ինֆորմացիային չի տիրապետում, այդ շենքի շինարարությունը, որի մասին Ծառուկյանը խոսում է ոչ թե քաղաքապետարանն է կասեցրել, այլ դատարանը քանի որ բնակիչներից մեկը հայց է ներկայացրել։

Քաղաքապետը այսքանով չսահմանափակվեց, նա ասաց, որ Աբովյան 5-ում կառուցվող այս շենքը անօրինական է, քանի որ Տարոն Մարգարյանից ստացել են միայն մեկ հարկ կառուցելու իրավունք։

Մարությանի հարցազրույցը ևս անպատասխան չմնաց։ ԱԺ-ում այսօր ԲՀԿ ղեկավարը փաստաթղթեր հրապարակեց ու ասաց ոչ թե Ծառուկյանը, այլ քաղաքապետը չի տիրապետում ինֆորմացիային։ Նա Մարությանի ստորագրությամբ փաստաթուղթ հրապարկեց և պնդեց, որ նա թույլատրել է բարձրահարկ շենք կառուցել։

Բանավեճի երկրորդ փուլում արդեն խոսնակներին էին էկրաններին։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին ասաց Ծառուկյանի հրապարակած փաստաթուղթը նախագծի թույլտվությանն է, իրենք շինարարական թույլտվության դիմում չեն տվել։

Քաղաքապետի խոսնակը տեղեկացրեց, որ երբ դեռ քաղաքապետ էր Տարոն Մարգարյանը, շենքի կառուցապատողները երկու անգամ տուգանվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու համար։ Մինչդեռ Գ․ Ծառուկյանի խոսնակ, Աժ պատգամավոր Իվետա Տոնոյանը բացառում է, որ կարող էր ապօրինի որևէ գործըթնաց լինել։

Տեղակացնենք նաև, որ այսօր այս հեռակա վեճի պատճառով ԱԺ-ում ԲՀԿ-աական պատգամավորները բոյկոտեցին նիստը և հեռացան ԱԺ դահլիճից, բացի այդ, նաև ԱԺ նախագահին է ուղարկվել ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորների ստարոգրություններով գրությունը, որով պահանջում են քննիչ հանձնաժողով ստեղծել և ստուգել քաղաքապետարանի նվիրատվություններում առկա կոռուպցիոն ռիսկերը։ Սա ենթադրում է, որ այս հեռակա հակամարտությունը առաջիկայում նոր զարգացումներ կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան