ԵՊՀ թիմը նվաճել է «ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

ԵՊՀ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ ԵՊՀ թիմը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝  ձեռք բերելով մրցույթի եզրափակիչ փուլի ուղեգիր և դառնալով Հարավային Կովկասի միակ ներկայացուցիչը եզրափակչում:

ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհի տարբեր համալսարանների ծրագրավորման ամենահեղինակավոր մրցույթին ԵՊՀ-ն մասնակցում է 2000 թ.: Մրցույթում ամենամեծ հաջողությունը գրանցվել է 2017 թ. մայիսին, երբ հաղթահարելով նախընտրական և կիսաեզրափակիչ փուլերը՝ ԵՊՀ թիմը եզրափակիչ փուլում աշխարհի 133 համալսարանների թիմերի միջև ընթացիկ պայքարում գոհացուցիչ արդյունքներ է գրանցել՝ լուծելով առաջադրված խնդիրներից 4-ը:

Այս տարի առաջին անգամ մրցույթն առանձին փուլով անցկացվել է հայաստանյան բուհերի միջև, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու տարածաշրջանային փուլին: Այդ փուլին արդեն ԵՊՀ-ն մրցել է նախկին Խորհրդային միության երկրների  բուհերի թիմերի հետ: Ի դեպ, մրցույթը զուգահեռ ընթացել է 4 քաղաքներում`Թբիլիսի, Սանկտ Պետերբուրգ, Ալմաթի և Բառնաուլ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և օլիմպիադայի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանն ասաց, որ ԵՊՀ բոլոր թիմերը տպավորիչ արդյունքներ են գրանցել, բայց այդ թիմերից մեկի ներկայացուցիչները՝ ֆակուլտետի ուսանողներ Լևոն Մուրադյանը, Խաժակ Գալստյանը և Համլետ Միքայելյանը, փայլուն կատարելով իրենց առաջադրված խնդիրները, նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր՝ լուծելով 7 խնդիր:

«Եզրափակիչ փուլ անցնելն արդեն իսկ խոշոր հաղթանակ է, որովհետև մրցույթին մասնակցում են հեղինակավոր համալսարանների 301 թիմեր: Մենք ներկայացված ենք հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կազմում, որտեղ ընդգրկված է նաև Ռուսաստանը, որի թիմերը մշտապես բարձր արդյունքներ են գրանցել»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով, այս մրցույթը տվյալ բնագավառում միջազգային ամենաբարձր հարթակն է. «Եթե մեր աշխատանքի արդյունքով մենք հավասարի պես չենք քայլում աշխարհի հայտնի համալսարանների ներկայացուցիչների հետ, ապա ինչքան էլ մենք մեզ գովենք, դա արժեք չի ունենա: Իսկ այժմ մենք, մեր ուսանողները, բոլորս մեր մասնակցությամբ կրկին ցույց տվեցինք, որ մենք համալսարանական միջազգային հանրության լիիրավ անդամ ենք»:

Ի դեպ, եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած թիմի մարզիչն Ալբերտ Սահակյանն է, որը 2017 թ. այս մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած թիմի կազմում է եղել: Նրա խոսքով, այս նվաճումը լավագույն նվերն է համալսարանին՝ 100-ամյակի կապակցությամբ:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն հենց սկզբից մինչ այսօր ամեն կերպ աջակցել և աջակցում է հեղինակավոր մրցույթին մասնակցելու գործընթացին՝ թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես:

Հեղինակավոր մրցույթին, սակայն, տեղի է ունեցել նաև տհաճ միջադեպ: Ինչպես փոխանցեց օլիմպիադայի հայաստանյան տնօրենը, այս տարի «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթին առաջին անգամ մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանի թիմը և լավ արդյունքներ գրանցել. «Թիմը պաշտոնապես գրանցվել է և Վրաստանում կիսաեզրափակչին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով կիսաեզրափակիչ փուլին թիմի մասնակցությանը դեմ է եղել Վրաստանի ներկայացուցիչը»։

Արցախի թիմը պաշտոնական հրավերը ստացել է հենց Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) պրոֆեսոր, Ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուայի կողմից և մեկնել Վրաստան. «Սակայն դեկտեմբերի 1-ին՝ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, Թեմուր Զարքուան Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս է հանել՝ խոչընդոտելով նրանց մասնակցությանը»:

Պարոն Դումանյանի հավաստմամբ, ճնշումները միանշանակ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից են եղել. «Ես այդ ժամանակ կապ հաստատեցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ղեկավարի հետ, որը ներողություն խնդրեց և նշեց, որ դա անօրինականություն է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու թիմի մասնակցությանը: Սակայն նրանք այդ պահին ոչինչ չէին կարող անել, քանի որ լծակներ չունեն ազդելու: Սանկտ Պետերբուրգի ղեկավարը խոստացել է, որ հաջորդ տարի Արցախի պետական համալսարանի թիմն իրենց կողմից մրցույթին մասնակցելու հրավեր է ստանալու»:

Տեղեկացնենք, որ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու 2020 թ. Մոսկվայում: