ՄԻՊ-ի հայտարարությունը Գևորգ Կոստանյանի գործի վերաբերյալ

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։

«Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաև Գևորգ Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հարցերը, դրանց առնչվող քրեական գործը մշտապես գտնվել և շարունակելու են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։ Նշված քրեական գործին, իրականացվող քննության արդյունավետության ու բացահայտմանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում։

Այս գործը, դրան առնչվող հարցերը հասկանալի պատճառներով ունեն հանրային մեծ նշանակություն և զգայուն ընկալում հասարակությունում։ Դրանք սկզբունքային նշանակություն ունեն նաև մեր երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կայացման համար։

Նշված բոլոր գործոններն առավել մեծ պատասխանատվություն են դնում իրավապահ մարմինների ու դատարանի վրա՝ քրեական գործի քննության բարձր իրավական նշաձող ամրագրելով։ Քննությանը ներկայացվող իրավական չափանիշներն այս պարագայում առավել բարձր են՝ բացառելու համար որևէ տարընկալում և երաշխավորելու համար վստահություն քննության ընթացքի ու արդյունքների նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց այս չափանիշներով էլ շարունակելու է ղեկավարվել՝ իր իրավասության սահմաններում Մարտի 1-ի քրեական գործի քննության նկատմամբ վերահսկողության հարցում»,- ասված է հաղորդագրությունում: