Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։

««Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը,  Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսին։ Երեկոներից յուրաքանչյուրը նվիրված էր այս կոմպոզիտորներից մեկի ստեղծագործություններին։

Սմբատյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն անգնահատելի արժեք ունի ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև  Հայաստանի մշակութային կյանքի համար։ «Մի ամբողջ շաբաթ Հայաստանը ժամանակակից դասական երաժշտության մշակութային կենտրոնն էր դարձել։ Այս լեգենդար կոմպոզիտորներին հյուրընկալելն ու նրանց նվիրված համերգներ կազմակերպելը մեծագույն պատիվ էր մեզ համար»,- Սերգեյ Սմբատյանի խոսքը մեջբերում է «Rhinegold»-ը։

Ե՛վ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետն ընդունել են փառատոնի հյուրերին, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու կոմպոզիտորները  թեյի սեղանի շուրջ հետաքրքիր հանդիպում ունեցան։ 

Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ՀՀ կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի ջանքերով։

Սերգեյ Սմբատյանը նշել է, որ փառատոնի շրջանակում իրականացվող աշխատանքները շարունակական են լինելու«Մենք մեծ հույսեր ու սպասելիքներ ունենք այս փառատոնից։ Մենք ցանկանում ենք այն յուրահատուկ հարթակ դարձնել, որտեղ կհավաքվեն ժամանակակից կոմպոզիտորները՝ իրենց աշխատանքները ներկայացնելու աշխարհի հանդիսատեսին։ Ավելին, մենք ձգտում ենք, որ կոմպոզիտորները հատուկ այս փառատոնի համար երաժշտություն գրեն և տեսնելով, թե ինչ հաջողությամբ անցկացվեց այս փառատոնը, հավատում ենք, որ նպատակն իրագործելի է»,- ասված է հաղորդագրությունում: