Առաջին անգամ հայ դպրոցականները կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին

Լուրեր

01.04.2026 | 14:00
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտներ տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
01.04.2026 | 12:50
Իրանի կողմից հասցված հարվածների քանակը նվազել է, սակայն աճել է որակը․ Սերգեյ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:43
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:37
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:

«Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որի ընթացքում վերջիններիս են ներկայացվել հաջողված ծրագիր մշակելու հմտությունները: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝  դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Այս նախագիծը գիտությունը երիտասարդացնելու մեր առաջին նախաձեռնությունն է՝ գիտությունը բերել դպրոց և աշակերտին հնարավորություն տալ զարգացնել իր համապատասխան հմտությունները, վաղ տարիքից սովորել հետազոտել ու ստեղծել նորը: Փառատոնի անցկացմամբ ոչ միայն փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, այլ նաև վեր հանելու դպրոցներում մեր ունեցած ներուժը: Բացի դա, «Քո արվեստը դպրոցում» նախագծի նմանությամբ նախարարությունը նախաձեռնել է «Գիտությունը դպրոցում» ծրագիրը, որը կմեկնարկի 2020 թվականին: Ծրագրի շրջանակում գիտնականները կայցելեն դպրոց և կներկայացնեն իրենց փորձը: Նախատեսվում է, որ աշակերտները ևս հնարավորություն կունենան այցելել գիտահետազոտական ընկերություններ և տեսնել՝ ինչպես են աշխատում գիտնականները և հասկանալ՝ արդյոք իրենց ապագան տեսնում են գիտության ոլորտում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվել:

Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները:

Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն»,- ասված է հաղորդագրությունում: