Ադրբեջանի խորհրդարանը լուծարման մասին խնդրանքով դիմել է նախագահին

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) նիստի ժամանակ ընդունել է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախագակին ուղղված դիմումը: Որոշման օգտին քվեարկել է 99 պատգամավոր, մեկը դեմ է եղել, մեկը ձեռնապահ է մնացել, ևս մեկը չի քվեարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում նշվում է, որ բարեփոխումների արագացումը «պահանջում է կատարելագործում, արդյունավետության բարձրացում և Մեջլիսի գործունեության թարմացում»:

Փաստաթղթում նաև նշվում է, որ պատգամավորների մեծ մասն անհնար է համարում ստեղծված իրավիճակում գործունեությունը շարունակելը: Որոշման ընդունումից հետո խոսնակ Օկտայ Ասադովը չի բացառել, որ դեկտեմբերի 3-ին կարող է կայանալ ներկայիս կազմով վերջին նիստը:

Մեջլիսի լուծարման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը: Նրանք դա բացատրել են պետության ղեկավարի կողմից անցկացվող բարեփոխումներն աջակցելու, օրենսդրական իշխանությունը վերաձեւավորելու եւ խորհրդարանը երիտասարդացնելու անհրաժեշտությամբ: Նախաձեռնությանն աջակցել են նաև անկախ և ընդդիմադիր պատգամավորները:

Ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման իրավունք ունի նախագահը:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սահմանադրական դատարան հարցում է ուղարկել՝ խորհրդարանի լուծարման սահմանադրականության հարցը քննարկելու համար: ՍԴ-ի նիստում քննարկվել է Ալիևի հարցումն ու որոշում է կայացվել այն ընդունելու մասին: Իլհամ Ալիևի հարցումը Սահմանադրական դատարանը կդիտարկվի դեկտեմբերի 4-ին: