Ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում․ Մարուքյանն՝ Արսեն Թորոսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ առողջության ապահովագրության վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը։

«Առողջապահության նախարարը կարդացել է իմ հարցազրույցի վերնագիրը, զարմանում եմ, որ նա ամբողջական հարցազրույց չի կարդում, հետո՝ արձագանքում։ Ես ասել եմ, որ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի, բայց ես իմ կարծիքն ասել եմ, որ դա ևս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա»,- ասել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում նշել էր, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը դեմ է առողջության համապարփակ ապահովագրությանը և իրենք կա՛մ տրվել են մանիպուլյացիաներին, կա՛մ հենց իրենք են մանիպուլացնում։ Նախարարը շեշտել էր նաև, որ ընդդիմադիրներն այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։

Մարուքյանի խոսքով՝ Թորոսյանն ուզում է երևալ որպես ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավն է և ընդունելի։ Մարուքյանն անդրադարձել է նաև Թորոսյանի գրառման այն հատվածին, որտեղ նա նշել էր, թե ընդդիմություն է ուզում․ «Եթե ինքը մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժ է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ։ Ես ապշած եմ, որ նման գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում: