Տ․ Մուկուչյանին, Ա․ Ջավադյանին, Լ․ Յոլյանին, Մ․ Ասլանյանին, Ս․ Բալասանյանին վստահո՞ւմ եք․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ մի քանի հարցերի։

Մասնավորապես, նա ասաց․ «Դուք նշում եք և այստեղ էլ է գրված, որ ժողովուրդը չի վստահում Սահմանադրական դատարանին, Հրայր Թովմասյանին և բազմաթիվ հայտարարություններով Դուք նաև նշել եք, որ նրանք հեղափոխությունից հետո մնացել են որպես նախկին իշխանությունների նշանակած մարդիկ, նրանց ծառայություն մատուցած մարդիկ, ժողովուրդը չի վստահում, 630 մլն դրամ եկեք տանք, այդ մարդիկ գնան տուն։ Հիմա ես հարց ունեմ՝ Ձեր իշխանությունը և ժողովուրդը վստահո՞ւմ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրու՝ կեղծիքով ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ցանկը կարող եմ շարունակել»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն, անդրադառնալով Մարուքյանի բարձրացրած հարցերին, նկատեց, որ հնչեցված հարցերը սույն նախագծի քննարկման հետ կապ չունեն։

«Անձանց վերաբերյալ վստահության վրա չէ խարսխված այս նախագծի էությունը։ Մեզ պետք է անկախ Սահմանադրական դատարան»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է «Հանրային ծառայության մասին և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որն էլ հանձնաժողովի այսօրվա օրակարգում է:

Մանրամասները՝ տեսանյութում։